Հինգշաբթի, 25.04.2024, 19:13

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Փետրվար » 20 » Հիպնոս
21:10
Հիպնոս
Մենք բոլորս ամեն օր ենթարկվում ենք հիպնոսի, եթե իհարկե չենք մտնում այն մարդկանց ցուցակի մեջ, ովքեր երբեք հեռուստացույց չեն դիտում: Մարդկության մեծամասնությունն ամեն երեկո ընկնում է սովորական տրանսի մեջ` ժամեր անցկացնելով ճառագայթող էկրանի առաջ: Յուրաքանչյուր գովազդ ազդում է մեր առողջության և վարքի վրա: Մենք ուտում, խմում, հագնվում ենք մասամբ նրանց ազդեցության տակ: ԱՄՆ- ում ամեն տարի միլիարդավոր դոլլարներ են ծախսվում շուկա ներմուծելու համար այնպիսի արտադրանք, որը մեզ ընդհանրապես պետք չէ: Ամեն ինչ շատ պարզ է: Նայելով էկրանին, մենք կլանում ենք մեզ տրվող ամբողջ ինֆորմացիան:Այդ պահերին մենք շատ խոցելի ենք, քանի որ մեր գիտակցությունը մասամբ գտնվում է հիպնոսի վիճակում: Իսկ ինչքան է կրկնվում նույն գովազդը: Օգտագործվում է հիպնոսի մի ուրիշ տարբերակ ևս: Օր ու գիշեր մամուլը, գովազդային վահանակները, ռադիոն և հեռուստատեսությունը մեր գիտակցությունը լցնում են ամեն տեսակ պիտանի և անպիտան տեղեկություններով: Թուլացնելով մեր ներքին պաշտպանությունը, նրանք ղեկավարում են մեր քայլերը: Ըստ ամերիկացի հոգեբանների, միջին հաշվով մարդը հեռուստացույցի առաջ իր կյանքի ընթացքում անցկացնում է տասնհինգ տարի` մանկական միամտությամբ հավատալով եթերից հնչող յուրաքանչյուր խոսքին: Այն ամենը, առանց ինչի մարդը կարող էր հիանալի վայելել կյանքը /ծխախոտ, խմիչք և այլն/, դառնում է ուղղակի անհրաժեշտ: Մարդու ինքնապահպանման բնազդը անուժ է ամենօրյա գովազդային հարձակումների դեմ:
Հիպնոսը հոգեկան հատուկ վիճակ է, որի մեջ մարդուն կարելի է դնել որոշակի մեթոդների օգնությամբ: Հիպնոս անունն առաջացել է Հին Հունաստանի դիցարանի քնի աստված Հիպնոսի անունից: Սակայն հիպնոսացված մարդու վիճակը միայն արտաքնապես է քնի նման: Երբ մարդուն հասցնում են հիպնոսացված վիճակի, ապա նա շարունակում է լսել հիպնոսացնողին և ենթարկվել նրա կամքին: Նրանց միջև պահպանվում է հատուկ տեսակի կապ, որի շնորհիվ հիպնոսացնողը հիպնոսացվածին կարող է մղել տարբեր գործողությունների, նրա մեջ տարբեր հոգեվիճակներ ստեղծել: Հիպնոսացնելով և համապատասխան ներշնչումներ կատարելով` կարելի է ուժեղացնել կամ թուլացնել մարդու հիշողությունն ու մյուս իմացական ընդունակությունները: Եթե հիպնոսացվածն իսկապես քնած լինի, ապա այլևս չի պատասխանի հոգեբանի ազդեցություններին:
Հիպնոսը և ներշնչումը ներկայումս օգտագործվում են ինչպես բուժման նպատակներով, այնպես էլ որպես հետազոտության մեթոդ:
Հիպնոսը կարող է ներշնչման ահռելի ուժ ունենալ:
Դեռևս 19-րդ դարում Ռուսաստանում այսպիսի փորձ են կատարել. մահվան դատապարտված հանցագործին հայտնել են, որ նա մահապատժի է ենթարկվելու զարկերակը կտրելու միջոցով: Ապա նրան բերում են մահապատժի վայրը և գործիքները ցույց տալով` կապում են աչքերը: Այնուհետև ձևացնում են, թե կտրեցին զարկերակը, իսկ մերկ թևին գոլ ջուր են լցնում, իբրև թե «արյունը հոսեց»: Մի քանի րոպե անց սկսվում է հոգեվարքը, և հանցագործը մահանում է: Դիահերձումը ցույց է տալիս, որ մահը վրա է հասել սրտի կաթվածից: Ներշնչումը սպանեց մարդուն: Նման երևույթ կարողանում են առաջ բերել նաև աֆրիկյան ցեղերի շամանները: Ներշնչման ուժի մասին վկայող բազմաթիվ փորձեր է նկարագրում ամերիկացի բժիշկ և ճանապարհորդ Հարրի Ռայլը իր «Կախարդության վկան» գրքում:
-Ցիկլիկ, պարբերական գործողությունները, ինչպես և պարբերաբար կրկնվող տեղեկատվությունը անհատին բերում է գիտակցության այլ, փոփոխված, տրանսային վիճակի: Դա բաց աչքերով հարթմնի քնի նման մի բան է: Նման ցիկլիկ գործողություններ են, օրինակ, շուրջպարերը, ռիթմիկ երաժշտությունը, պարբերաբար կրկնվող արարողությունները: Այս փաստը հատկապես լայնորեն օգտագործվում է բանակում և ուժային այլ կառույցներում, նախևառաջ` ամեն օր միևնույն ժամին կրկնվող արարողությունների ձևով: Ուշագրավ է այն հիմնարար փաստը, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը յուրաքանչյուր առավոտը սկսում է գրեթե նույն գործողություններով: Այսպիսով, ստեղծվում է ասես գիտակցության միևնույն վիճակի մեջ հայտնվելու բնական նախադրյալ,- ասում է հոգեբան Կարեն Սուքիասյանը:
Նրա խոսքերով, հենց այս պատճառով է, որ հնդեվրոպական բոլոր կրոնները մարդու հոգևոր զարգացումը կապում են քնից վերջնական արթնացման հետ /օր. Բուդդա` նշանակում է արթնացած/: Այս հանգամանքի հետ է կապված նաև քնի թագավորության և քնած գեղեցկուհուն արթնացրած հերոս արքայազնի մասին ժողովրդական հեքիաթների սյուժեն:
Գյումրիում բնակվող 50 ամյա Արմանը պատմում է.
- Հոտի միջոցով կարելի է հասնել մասսայական հիպնոսի: Ես դա ոչ միայն կարդացել եմ, այլ նաև կարելի է ասել՝ ենթարկվել դրան: 1988-ի երկրաշարժից մի քանի ժամ հետո երկնքում շատ ցած սկսեցին ինքնաթիռներ թռչել: Մտածում էինք` երևի նկարահանում են: Քիչ անց հոտ տարածվեց, նման էր խունկի հոտի, բայց դե հաստատ չեմ կարող ասել` հատկապես ինչի հոտ էր: Հետո իմացանք, որ դա հատուկ ինչ-որ նյութ էր` մարդկանց անզգայացնելու համար, որ սթրեսի մեջ չընկնեն, որ չգժվեն վշտից: Կանգնել էինք մեռելների մեջ ու իրոք ոչինչ չէինք զգում, անգամ լացներս չէր գալիս: Մեզ հետո ասացին, որ դա մասսայական հիպնոսի պես մի ակցիա էր եղել, մեր իսկ պաշտպանության համար:
Իսկ 30 ամյա Աննա Օհանյանը մեզ պատմեց հետևյալը.
- Ես միշտ ցանկացել եմ ստուգել ինձ, կենթարկվեմ հիպնոսի, թե ոչ: Հյուրախաղերով, եթե կարելի է այդպես ասել, մեզ մոտ եկավ մի հայտնի հիպնոսիստ: Որոշեցի գնալ: Գնացի: Երբ հանդիսատեսներից ինքնակամներ ուզեցին, ես առաջինն էի: 10 հոգի շարքով կանգնած էինք բեմում: Ես երրորդն էի: Սեանսը սկսվեց: Առաջին երկուսը ենթարկվեցին… Հասավ իմ հերթը: Նա կանգնեց իմ առաջ, սևեռուն հայացքով նայեց աչքերիս մեջ և հրամայեց նայել միայն իր աչքերին ու լսել իր ձայնը: Ես ենթարկվեցի: Լսում էի նրա հանգստացնող ձայնը ու քիչ-քիչ զգացի, որ ամեն ինչ մթնեց աչքերիս առաջ, ինչ-որ գունավոր օղակներ երևացին... և ինձ համար գոյություն ուներ միայն նրա ձայնը: Չկար մի բան, որից կարողանայի կառչել կամ հենվել: Միայն նրա ձայնը: Նա հրամայեց ինձ նստել… Այդ պահին ես հասկացա, որ պետք է դիմադրեմ և չենթարկվեմ: Արդեն նստում էի, բայց սթափվեցի և չնստեցի… Շոուն շարունակվեց առանց ինձ...
Հոգեբան Կարեն Սուքիասյանի խոսքերով, կա մարդու ղեկավարման երկու եղանակ`հիպնոս և տրանս: Հիպնոսը այն վիճակն է, երբ մարդու գիտակցությունը քնած է, իսկ ենթագիտակցությունը արթուն է: Մարդու գիտակցությունը ղեկավարվում է իր ենթագիտակցությամբ, իսկ երբ ձեզ հիպնոսի են ենթարկում, խոսում են ձեր ենթագիտակցության հետ: Գրեթե ցանկացած հրաման, որը տալիս է ենթագիտակցությունը գիտակցությանը, դուք ընդունում եք որպես ձեր սեփական ցանկություն:
-Միաժամանակ կարող եմ պնդել, որ պրակտիկորեն անհնար է մարդուն առանց սեփական ցանկության հիպնոսի մեջ գցել: Եթե մարդ չվախենա և մտածի, որ ինքը չի ուզում, որ իր վրա ազդեն, ապա ոչ ոք չի կարող նրան հիպնոսացնել,-ավելացնում է նա:
Դիտումներ: 2242 | Ավելացրել է: Virab | Վարկանիշ: 3.0/3
Բոլոր մեկնաբանությունները: 2
0  
2 Artur   (10.02.2013 01:53) [Նյութ]
իսկ Հարրի ռայիի աշխատությունը վորտեղից կարող եմ ձեռք բերել?

0  
1 Virab   (20.02.2010 21:17) [Նյութ]
applause

Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am