Ծրագիր
Պատմության նոր ժամանակներում քաղաքական մտքի զարգացումը ծնեց այնպիսի խոշոր գաղափարախոսություններ , ինչպիսիք են ազատականությունը, անհատապաշտությունը,պահպանողականությունը,հասարակավարությունը և այլն: Ժամանակի ընթացքում իրենց զարգացման հոլովույթում այս գաղափարախոսությունները ծնունդ տվեցին նոր գաղափարախոսությունների: Նոր պահպանողական գաղափարախոսությունը պահպանողական աշխարհայացքի զարգացման երրորդ փուլնն է արմատական պահպանողականությունից և լիբերալիստական պահպանողականությունից հետո: Ժամանակի ընթացքում , քաղաքական մտքի զարգացումը , կասկածի տակ դրեց այն դրույթը , թե տնտեսությունը , սոցիալական հարաբերություններն ու հոգևոր ոլորտը պարունակում են ավտոմատ կերպով գործի դրվող և կայունացող համապատասխան տարրեր: Հասկանալով, որ տնտեսական ճգնաժամի և քաղաքական խնդիրների հիմնական պատճառը պետության անկառավարելիությունն է , որ առաջացել է լիբերալիզմի ազդեցության տակ ընկած քաղաքացիների անհնազանդության և իշխանությունների պասիվության պատճառով, նոր պահպանողականները իրենց ու ավանդական արժեքները համապատասխանեցրին հասարակության ինդուստրիալ զարգացման ներկա փուլի պահանջներին: Մարդկան սոցիալական բևեռացման ,տեխնիկական միջավայրից նրանց կախվածության խորացման , կյանքի արագացող տեմպերի , հոգևոր և էկոլոգիական հավասարակշռության խախտման պայմաններում նոր պահպանողականները առաջարկում ընտանիքի ու կրոնի , պետության ու սոցիալական կայունության գերակայություն: Ընդ որում սոցիալական կայունության պետք է հենվի հասարակության ու պետության փոխօգնության , փոխադարձ պատասխանատվության , պետական կարգ ու կանոնի վրա: Ի տարբերություն լիբերալների` նեոպահպանողականները գտնում են, որ պետությունը պետք է հենվի բարոյական և հասարակության միասնության պահպանման վրա, ապահովի կարգ ու կանոնի , օրինականության վրա հիմնված անհատի կենսական պայմանները, քաղաքական միավորումների ստեղծման հնարավորությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը` այս ամենը զուգակցելով բարոյական սկզբունքների և ազգային ավանդույթների հետ, առաջ քաշելով սոցիալապես պատասխանատու հասարակության և քաղաքականապես կայուն պետության պարզ բանաձևը: Գաղափարական հիմք Գաղափարախոսությունը, որպես հասարակական գիտակցության երևույթ անմիջական կապի մեջ է քաղաքականության հետ:Որպես հայացքների ու գաղափարների համակարգ այն արտահայտում է մարդկանց վերաբերմունքը հասարակական-քաղաքական իրականությունը , ուստի ցանկացած քաղաքական ուղղվածություն հոգեբանական մի շարք գործոնների ու մեխանիզմների միջոցով ուղղակիորեն շախկապված է որևէ գաղափարախոսության: Գաղափարախոսությունները նախանշում է քաղաքական ուժի արժեքային համակարգը և այն իդեան որին ձգտում է : Այս առումով Ազգային նոր պահպանողական շարժման գաղափարական հիմքը նոր պահպանողական գաղափարախոսությունն է , որը ի տարբերություն նոր աջ գաղափարների կրող պահպանողականների հիմնաված է ավելի ձախ հայացքների վրա և մերժելով հեղափեխութունները, նախընտրելով բարեփոխումները , գերադասում է էվոլուցիոն զարգացման ճանապարհը: Քաղաքական երկվության մեջ առաջնայնությունը տալով համընդհանուր հասարակական իրավունքին նոր պահպանողականները դեմ են ազատականությանը, քանի որ հասարակությունը ձևավորվում և հաստատվում է այնպիսի սոցիալ-տնտեսական ու պատմաքաղաքական իրադրություններում, որոնք լիարժեք հիմք են ստեղծում նրա զարգացման ու տնտեսական գործընթացներում արդարացնելու համար: Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է որպես հավաքականություն: Մեր ազգային մտածողության ներքին էությունում միշտ էլ հասարակական ամբողջությունը կարևորվել է անհատից, դա ազգային մտածողություն ու ապրելակերպ է դարձել հազարավոր տարիների ընթացքում `վերածվելով չժխտվող ազգային հոգեբանության: Մինչդեռ ազատականությունը` և նրա տնտեսական արտահայտչաձևը կապիտալիզմը, հակված են որպես համապարփակ նպատակ ընդունել անհատական ազատության գաղափարը: Դասական ազատականությունը որպես գաղափարական հիմք է ընդունում անհատապաշտությունը`առանձին մարդու կյանքի ազատության ու սեփականության իրավունքը: Արդյունքում իր զարգացման հանրույթում ազատականությունը հայկական իրականության մեջ վերածվեծ ազգաբնակչության արտոնյալ խավերի իրավունքների պաշտպանության գործառույթի: Ուստի և պատահական չէ որ առաջացավ ազատականության մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտություն: Սկսած տնտեսական ճգնաժամաը առաջ բերեց սոցիալական ու տնտեսական ոլորտներում պետական կարգավորման անհրաժեշտություն: Այսօր արդեն հավասարության ու ազատության հիմնահարցերի հետ առաջացան նաև քաղաքական ու սոցիալական արդարության խնդիրները, միչդեռ ազատական գաղափարախոսությունն ու կապիտալիստական տնտեսական համակարգը ի վիճակի չեն ապահովել դա, քանզի ազատական արդարությունը ձևական `քաղաքական արդարություն է , իսկ սոցիալական իրավունքները ըստ ազատականների ընդամենը <<պարտքեր>> են որոնք օրենքի ուժով դարձել են իրավունք: Իր գլխավոր իմաստը դարձնելով անհատի պաշտպանությունը շուկայական համակարգի գործունեության չարաշահումներից `ազատականությունը չկարողացավ լուծել մարդկության գլխավոր հիմնախնդիրներից մեկը` ազատության ու արդարության հակաօրինությունը ,անտինոմիան: Ազատական գաղափարախոսությունն ու կապիտալիստական տնտեսական համակարգը ի վիճակի չեն արդարացնել իրենց,առավել ևս այնպիսի երկրներում, ինչպիսինն Հայաստանն է: Քանզի ցանկացած ցանկացած երկրում քաղաքական ու տնտեսական համակրգը ձևավորվում է տվյալ հասարակության էթնոհոգեբանական մտածելակերպի հիմքի վրա: Այսինքն ազատական անհատապաշտական մտածողությունը չի կարող սինթեզավորվել հայկական համահասարակական , հավաքական մտածողության հետ: Ահա թե ինչու , հասկանալով այս ամենն ու ձգտելով երկրի ղեկավարման, պետական կառավարման ու տնտեսական զարգացման ներքին ձևաչափը համադրել հասարակության էթնոհոգեբանական մտածողության հետ, նոր պահպանողականները առաջ են քաշում երկրի տնտեսական գործունեության սոցիալիստական մոդելը: Նոր պահպանողականության գաղափարախոսության ակունքներում կանգնած մտածողներ Բոնալդը, Բյորկին պնդում էին որ քաղաքական ու տնտեսական սկզբունքները պետք է համադրել սովորույթներին, ազգային ավանդույթներին ու հասարակական քաղաքական ինստիտուտների կայացած ձևերին: Ելնելով այս ամենից նեոպահպանողականները մերժում են անհատի իրավունքի գերակայության ու հասարակական դաշինքների մասին վերացական գաղափարները, քանզի.<<Մարդը կարող է օգտվել այդ իրավունքներից միայն կազմակերպված հասարակության պայմաններում>>: Այսօր շատերը անգիտակցաբար կամ միտումնավոր համաարժեվորում են կոմունիզմի ու սոցիալիզմի գաղափարախոսությունները, մինչդեռ իրենց ներքին հոլովույթներում այս երկու գաղափարախոսությունները ոչ միայն ընդհանրություններ չունեն այլև ամբողջության մեջ հակադիր գաղափարական հիմքերի վրա են կառուցված: Եթե կոմունիզմը ձգտում է ստեղծել իրավահավասար պայմաններ բոլորի համար ու պարտադրում է բոլորին այդ պայմաններից օգտվել հավասարաչափ, ապա սոցիալիզմը ստեղծելով իրավահավասար պայմաններ, ազատ տնտեսական ու շուկայական հարաբերություններ, միաժամանակ տալիս է հնարավորություն յուրաքանչյուրին օգտվել այդ ամենից իր ինտելեկտուալ հնարավորությունների ու մասնագիտական ունակությունների չափով` խրախուսելով օրինական մրցակցությունն ու վերացնելով մենաշնորհային քաղաքականությունը: Հաշվի առնելով վերջին շրջանում կապիտալիստական մոդելի մեջ տեղի ունեցած փոփոխությունները ու հասարակական գործընթացների շարունակական զարգացումները ի տարբերություն ավանդական պահպանողականների ու լիբերտալիստների ,նեոպահպանողականները ընդունում են շատ գաղափարներ ու մոտեցումներ, որոնք անցյալում պահպանողականների կողմից մերժվում էին :Այսինքն նեոպահպանողականները գտնում են , որ եթե ազգային ավանդական գաղափարաբանությունը, և սոցիալիստական հասարակության զարգացման ներքին քաղաքական հիմքում պետք է լինեն աներկբա, ապա նույն հասարակության քաղաքական կառավարման մոդելում դոգմաներ չեն տեսնում և համարում են, որ սոցիալական-քաղաքական իրականության փոփոխությունների հետ կարող են փոխվել նաև երկրի կառավարման ու քաղաքական տնտեսության բովանդակությունը, այսինքն նոր պահպանողական գաղափարախոսության տեսքը պայմանավորված է ժամանակի մարտահրավերների և թշնամիների բնույթով: Հիմնադրույթներ Ազգային նոր պահպանողական շարժումը ձախ ուղղվածության ազգային պահպանողական կազմակերպություն է: ԱՆՊՇ նպատակները, ծրագրերն ու գործունեությունը բխում են գիտակից հայրենասեր ու պատասխանատու հասարակության և հզոր կայուն ու ազգային պետության կայացման ու հարատևման գաղափարներից: ՀՀ-ում և միջազգային ասպարեզներում գործող բոլոր քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակույթային և այլ կազմակերպությունների հետ ԱՆՊՇ շարժումը իր հարաբերությունները կառուցում է ազգային ու պետական շահի գերակայության սկզբունքով: Բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որպես ազգային ինքնության ու հոգևոր մշակույթի անբաժան մաս, ԱՆՊ շարժումը այն համարում է ՀՀ կարևոր հիմնասյուներից մեկը,որը որպես աշխարհասփյուռ համահայկական կառույց պետք է ծառայի Աստծուն , Ազգին և Պետությանը: Հայաստանի Հանրապետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է` իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով: Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը , պաշտպանի նրանց արժանապատվությունը , երաշխավորի անհատի իրավունքների և ազատությունների զարգացումը կարողությունների լիարժեք իրացումը: ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքներ պետք է լինեն մարտունակհայկական բանակը, ճիշտ կառուցվող արտաքին քաղաքականությունը և բնական պատնեշով սահմանները հարևանների հետ:Երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժերը պետք է լինեն գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և մտավոր ինտելեկտի հիմքի վրա հիմնված ոլորտները:Կրթական համակարգը պետք է նպաստի ազգային նկարագիր ունեցող սերունդների դաստիարակմանը, անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ, միաժամանակ ամրապնդելով նրա մեջ գիտակցությունը, որ այդ ամենը պետք է ծառայի ինչպես իր,այնպես էլ` ազգի և պետության համըդհանուր բարեկեցությանը:Հասարակության հիմքում ԱՆՊՇ շարժումը տեսնում է ազգային ավանդական արժեհանակարգի վրա հիմնված ամուր ու ավանդապաշտ ընտանիքը:Պետությունը պետք է նպաստի աշխարհասփյուռ հայության համախբմանն ու ի նպաստ ազգի ու պետության գործընթացների ծավալմանը`վերջնական նպատկ ունենալով նրանց վերադարձը հայրենիք:Առողջապահությունը պետական անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրամասերից է: Պետությունը պետք է ապահովի անվճար բուժծառայություն` ուղղված սերունդների Ֆիզիկական առողջության ապահովմանը: Պետությունը պետք է նպաստի մշակույթի զարգացմանը, որպես հայ ժողովրդի ինքնարժեքի ու ինքնաբավության, ինչպես նաև հասարակության արժեքահամակարգի բարձրացման միջոցով:Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության քանակական ու որակական աճին և պետության սահմաններում բնակչության հավասարաչափ բաշխվածությանը: Արտաքին քաղաքականություն Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարևան երկրների հետ բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությունը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը,աշխարհի բոլոր երկրներ հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակույթային և այլ կապերի զարգացմանը : ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է ունենա ընգծված նախաձեռնողական բնույո: Այն պետք է ուղղված լինի Հայաստանը տարածաշրջանում կայուն և հզոր տերություն դարձնելուն: Արտաքին քաղաքական գերակայություններից մեկը պետք է լինի ՀՀ համար դեպի ծով ելքի ապահովումը` օգտագործելով ինչպես համընդհանուր ֆինանսական հնարավորությունները, այնպես էլ գաղափարաքարոզչական ու դիվանագիտական բոլոր միջոցները: ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից մեկը պետք է լինի Սամցխե-Ջավախք-Ծալկա քաղաքական ինքնավարության ձևավորումը և նշված տարածքում հայ ազգաբնակչության հոգևոր, մշակույթային, քաղաքական ու ժողովրդագրական զարգացման ապահովումը, Աջարիայի հայկական ազգաբնակչության գործոնի ուժեղացումը: ՀՀ արտաքին արտաքին քաղաքական գերակայություններից պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը միջազգային քաղաքական ասպարեզ դուրս բերելը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ անվտանգության երաշխավորումը, սակայն պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը,ուստի ՀՀ առաջին քայլերից մեկը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը գոյություն ունեցող սահմաններում: ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի ճանաչումը գոյություն ունեցող սահմաններում: ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ պետք է համագործակցեն պետական գործակցության բոլոր ոլորտներում `տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական,հոգևոր-մշակույթային և այլն: Իհարկե հնարավոր է, որ սա միջազգային հանրության կողմից կարող է հանդիպել կտրուկ հակազդեցության, սակայն հայկական երկու պետությունները պարտավոր են անցնել այս ճանապարհները: Տնտեսություն Հաշվի առնելով, որ Հայաստաը ամենևին էլ հարուստ չէ բնական ռեսուրսներով , մեր տնտեսության զարգացման զարգացման միակ ճանապարհը տեսնում ենք գիտելիքահենք տնտեսության ձևավորման մեջ: Այսինք, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տնտեսություն , որտեղ կգերակշռեն բարձր տեխնոլոգիաների արտադրություն: Տնտեսության նման զարգացման հիմքում դրվում է մտավոր կապիտալի օգտագործումը: Գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Դա առաջին հերթին Ազգային ինովացիոն համակարգի վերջնական ձևավորումն է: Անհարժեշտ է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ այնպիսի ինովացիան համակարգ,որը թույլ կտա գիտական հայտնագործությունները վերածել վաճառքի ենթակա արտադրանքի: Հայաստանը հարուստ է բազմապիսի տեսարժան վայրերով: Սակայն այս մրցակցային առավելությունը ի չիք է դառնում, երբ բացակայում են ենթակառուցվածքները : Միայն համաշխարհային ստանդարտների համապատասխան տուրիստական ենթակառուցվածքների ձևավորումը թույլ կտա մեզ դառնալ տուրիստական կենտրոն: Ըստ այդմ, պատմական հուշարձանների պահպանությունը, տուրիստական կենտրոնների ենթակառուցվածքների ձևավորումն ու զարգացումը առաջնահերթ խնդիրնն են տուրիզմի ոլորտում: ՀՀ արդյունաբերության զգալի մասը դեռևս աշխատում է խորհրդային տեխնոլոգիաներով: Այս իսկ պատճառով, նույնիսկ այն գործոնները, որոնք կարողացել են մինչ այդ այդ գոյատևել, ունեն սպառման սահմանափակ շուկաներ:Ըստ այդմ արդյունաբերության բազային ճյուղերի զարգացման տեսակետից, անհրաժեշտ է իրականացնել արտադրության վերազինում և վերակազմակերպում` ներմուծելով միջազգային նորագույն տեխնոլոգիաներ և կառավարման համակարգեր: Հայաստանի տնտեսությունը, օրենսդրական դաշտը և կառավարման համակրգը, պետք էլինեն աշխարհի համար տեսանելի, կանխատեսելի և հասկանալի: Մինչև չապահովվեն նշված պայմանները, չեն լինի զգալի օտարերկրյա ներդրումներ: Ըստ այդմ մեզ անհրաժեշտ է` ա. Ապահովել բարենպաստ օրենսդրական դաշտ ներդրումների համար, բ. Պետական կառավարումը դարձնել թափանցիկ և կանխատեսելի: Սերնդափոխությունը Հայաստանում պետք է իրականանա կայուն տնտեսական աճի սկզբունքներով: Այսինք ներկա սերունդը չպետք է զարգանա հաջորդների հաշվի, իսկ ապագա սերունդներնն էլ պետք է իրենց վրա վերցնեն նախորդների սոցիալական ապահովության խնդիրները: Սա առավել քան ակնառու պետք է դառնա հանքաարդյունաբերության ոլորտի համար: Չվերականգնվող ռեսուրսները չպետք է օգտագործվեն անխնայողաբար, այլ պետք է օգտագործվեն այնպես, որ գալիք սերունդների համար ապահովեն զարգացման առավել բարենպաստ ուղիներ: Այսինք չվերականգնվող ռեսուրսների օգտագործումից ստացված շահույթը մեծամասամբ պետք է ներդնել ապագայի տնտեսություն ձևավորելու համար: Գյուղատնտոսություն Գյուղատնտեսության բնագավառում ընդունելով հողի և գյուղատնտեսական ենթակառուցվածքների սեփականաշնորհման քաղաքականությունը, միաժամանակ անընդունելի ենք համարում դրա իրականացման ձևը: Հայաստանում հողի և գյուղատնտեսական համակարգի նկատմամբ սեփականատիրական կարգավիճակի փոփոխումը կատարվեց շատ արագ, առանց իրական կամ գործնական կիրառելի համակարգի, ինչը իր հետ բերեց բազմաթիվ չարաշահումներ և կոպիտ սխալներ: Արդյունքում նվազեցին գյուղատնտեսական արտադրության ծավալները , փոշիացվեց տեխնիկական բազան: Գյուղատնտեսությունը հիմնականում վերածվեց գյուղացու ինքնաբավարարման արտադրության, ինչը զգալի ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսության անկման վրա : Նշված իրավիճաակից դուրս գալու և գյուղատնտեսությունը տնտեսության հիմնական ճյուղը դարձնելու համար նեոպահպանողականները գտնում են, որ պետք է իրականացնել հողի նոր` արդյունավետ վերաբաժանում, աջակցել գյուղատնտեսական ենթակառուցվածքների և արտադրական միավորումների արդիականացմանը` պետական երկարաժամկետ վարկերի և հարկային բեռի թեթևացման ճանապարհով: Կարգավորել գյուղատնտեսական մթերքներ արտադրողների և գնորդների միջև հարաբերությունները, ստեղծել պարենամթերք, մեծածախ շուկաներ, ձևավորել արտադրություն- վերամշակում-սպառում արդյունավեը շղթա: Մշակել բնագավառի կառավարմանը, կադրերի ուսուցմանը, վերապատրաստմանն ու որակավորման բարձրացմանն ուղղված, գիտատեխնիկական ապահովումը կարգավորող օրենսդրական և իրավական ակտեր: Ապահովել օժանդակ տեխնիկայի րև մասնագիտացված կազմակերպությունների առկայությունը : Արտոնյալ պայմանների ստեղծմամբ հայրենական գյուղամթերք արտադրողին պետականորեն պաշտպանել սննդամթերք ներմուծողներից`թույլ չտալով որպիսի, վերջիններս դեմպինգային գներ իրացնելով, անհավասար պայմանների մեջ դնեն հայրենական գյուղատնտեսական տնտեսություններին: Կիրառել հողային հարկի տարբերակված մոտեցում, մյուս հարկերի վերացում: Ստեղծել հողի սեփականության ապահովագրական իրավունքի համակարգ: Կարգավորել գները, կիրառել հողի վարձակալման զուտ դրամական ձևը`մեկ հա դիմաց ամրագրված գումարի չափով: Ստեղծել հողի սեփականության պետական ապահովագրական համակարգ, ինչը ներդրումային գրավչություն կտա հողին`բարձրացնելով նրա ապրանքային կենսունակությունը: Սոցիալական Սոցիալական ոլորտում պետությունը պարտավոր է ստեղծել հավասարակշռված, ընդգծված սոցիալական բևեռացումը բացառող հասարակական հարաբերությունների կարգավորման մեխանիզմներ: Մեծացնել պետական իշխանության հոգածությունը սոցիալական ապահովության, առողջապահության, կրթության ոլորտներում: Օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների ճանապարհով պայմաններ ստեղծել Սոցիալապես անպաշտպան խավերի, անաշխատունակ խմբերի անհրաժեշտ կենսամակարդակի ապահովման համար: Պետության կարևորագույն ֆունկցիաները պետք է լինեն բնակչության համար անվճար բուժօգնության և կրթության ապահովումը: Բարձրագույն կրթության բնագավառում պետական հատկացումների միջոցով պետք է սովորեն զոհված ազատամարտիկների երեխաները, միակողմանի ծնողազուրկ երեխաները, այն երեխաները, որոնց ծնողները ուսուցիչներ են, սահմանամերձ գոտու բնակիչները սոցիալապես անապահով խավում ընգրկված ընտանիքների երեխաները ինչպես նաև հանրապետական ու միջազգային օլիմպիադաներում մրցանակային տեղեր զբաղեցրած անձիք, երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների երեխաները: Պետությունը պարտավոր է ապահովել անվճար հանրակացարաններով բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող այն բոլոր ուսանողների համար, որոնք ուսման վայրում չունեն բնակության պայմաններ: Պետությունը պետք է լուծի երիտասարդ ընտանիքներին երկարատև վարկավորման կամ անհատույց նվիրատվության ճանապարհով բնակարանով ապահովելու խնդիրը: Պետական միջոցների հաշվին բնակարաններով պետք է ապահովվի նաև բազմազավակ ընտանիքների յուրաքանչյուր հինգերրորդ երեխան: Երեք և ավելի երեխաներ ունեցող ընտանիքների յուրաքանչյուր երեխա մինչև չափահաս դառնալը, պետությունից պետք է ստանա ամենամսյա դրամական հատկացում`ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի մեկ երրորդի չափով: Յուրաքանչյուր բազմազավակ մայր մինչև իր վերջին երեխայի չափահաս դառնալը պետությունից պետք է ստանա ամենամսյա մայրության թոշակ`ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի մեկ երկրորդի չափով: Յուրաքանչուր մայր իր չորրորդ երեխան ունենալու դեպքում պարգևատրվում է << հերոսուհի մայր>> կրծքանշանով: Յուրաքանչյուր բազմազավակ մայր իրավասու է պետք է լինի ստանալ անվճար բուժօգնության ոչ միայն պրոֆիլակտիկ զննման, այլ նաև վիրահատությունների և առավել բարդ ու ծախսատար բուժմիջամտության անհրաժեշտության պարագայում: Այս և այլ միջոցառումների միջոցով պետությունը պարտավոր է ապահովել բնակչության կենսամակարդակի բարելավումը, առավել խոցելի սոցիալական խավերի պաշտպանությունը և վերացնել ընդգծված սոցիալական բևեռացումը և զարկ տալ բնակչության քանակական ու որակական աճին: Իրավական Իրավական բնագավառում պետության խնդիրն է օրենքի գերակայության վրա հիմնված անհրաժեշտ օրենսդրական և ինստիտուցիոնալ հիմք ունեցող քաղաքական և իրավական ինստիտուցիաների ձևավորումը և աստիճանական զարգացումը. Դատաիրավական համակարգի անկախության ամրապնդումն ու դերի բարձրացումը, արդարադատության իրականացման համար հաստատուն երաշխիքների ստեղծումը. Մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների պաշտպանության օրենսդրական և ինստիտուցիոնալ արդյունավետ կառուցակարգերի ստեղծումը համընդհանուր հասարակական իրավունքի շրջանակներում: Մարդու, նրա կարողությունների ազատ ու անարգել դրսևորման համար իրավական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և հոգևոր անհրաժեշտ պայմանների ապահովումը. Ինչպես իշխանության երեք թևերի`օրենսդիր, գործադիր, դատական, կայուն զարգացումը և նրանց միջև համագործակցության ու փոխադարձ հակակշռման ապահովումը, այնպես էլ իշխանության վերահսկողության բաժանումը պետության, տնտեության և ԶԼՄ-ների միջև: Համարելով, որ ակտիվ և հստակ քաղաքականության իրականացման համար, միայն <<Ընտրյալ>> կամ սահմանափակ ժողովրդավարությունը կարող է առավել արդյունավետ կարգավորել հասարակական կյանքը(առավել ևս, որ ԶԼՄ-ների կողմից հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու հնարավորության պայմաններում չի կարելի բացարձակացնել մեծամասնության կամքը), նեոպահպանողականները առաջ են քաշում <<ընտրյալների ժողովրդավարական տիրապետության>> գաղափարը, ընդ որում ընտրյալ ասելով հասկանում են ոչ թե պարտադիր իշխող դասակարգի վերնախավը, այլ բարձր մասնագիտական ու ինտելեկտուալ որակավորում ունեցող փոքրամասնությունը, հասարակության բոլոր ոլորտների գիտակից ու առողջ ուժերը, քանի որ <<մեծամասնության ժողովրդավարության>>`հասարակության բոլոր խավերին պետության կառավարման գործում ընդգրկելու գաղափարը ոչ միայն անիրական է այլև`վտանգավոր:Պետության գործառույթը պետք է լինի նաև Հարկատուների շահերի պաշտպանությունը, տնտեսվարողների համար գործունեության հավասար պայմանների ապահովումը. Տեղական ինքնակառավարման մարմինների զարգացումը, պետական կառավարման հետ ներդաշնակ գոյակցումը.ԶԼՄ-ների`որպես հանրային իշխանության միջոցի, ազատ զարգացմանն աջակցությունը. Ամփոփում Նոր պահպանողականությունը մարդու ներքին էությունն է, նրա կապն անցյալի ու հավատ ապագայի հանդեպ:Այն ազգային ավանդական ու առաքինի համամարդկային արժեքների զինթեզավորմամբ, անցյալի վերարժեվորմամբ, ձեռք բերումների գնահատմամբ ու թերությունների վերացմամբ ներկա արժեքների կերտումն է, որը գնահատվելու է ապագայում: Այն զարգացող ու անընդհատ կատարելագործվող վերարժեվորվող ուսմունք է, ոչ թե ծիսակատարության վերածված, քարացած ու դոգմատիկ մտածողություն: Նեոպահպանողականությունը իր երևույթների ընկալման, գնահատման ու համարժեք լուծումների բանաձևով հայկական քաղաքական դաշտում բացառիկ գաղափարական մոտեցում է: Այն երկրի զարգացման ու առաջընթացի թեկուզ և դժվար, բայց ամենակարճ, ամենաճիշտ ճանապարհն է: Ազգային նոր պահպանողական շարժման խորհրդանիշները: Դրոշը Մուգ կապույտ գույնի վրա ուղիղ կենտրոնում շրջանի մեջ ամփոփված հավասարաթև խաչ: Շրջանակի ու խաչի գույնը`ոսկեգույն: Կապույտը խորհրդանշում է ազատությունը, բարի կամքն ու ազնիվ ցանկությունը: Ոսկեգույնը խորհրդանշում է ազգային ոգին: Կլոր շրջանի մեջ առնված հավասարաթև խաչը խորհրդանշում է Մեծ Հայաստանի վերամիավորումն ու Հայաստանի հավասարաչափ զարգացումը:
Գաղափարական հիմք
Գաղափարախոսությունը, որպես հասարակական գիտակցության երևույթ անմիջական կապի մեջ է քաղաքականության հետ:Որպես հայացքների ու գաղափարների համակարգ այն արտահայտում է մարդկանց վերաբերմունքը հասարակական-քաղաքական իրականությունը , ուստի ցանկացած քաղաքական ուղղվածություն հոգեբանական մի շարք գործոնների ու մեխանիզմների միջոցով ուղղակիորեն շախկապված է որևէ գաղափարախոսության: Գաղափարախոսությունները նախանշում է քաղաքական ուժի արժեքային համակարգը և այն իդեան որին ձգտում է : Այս առումով Ազգային նոր պահպանողական շարժման գաղափարական հիմքը նոր պահպանողական գաղափարախոսությունն է , որը ի տարբերություն նոր աջ գաղափարների կրող պահպանողականների հիմնաված է ավելի ձախ հայացքների վրա և մերժելով հեղափեխութունները, նախընտրելով բարեփոխումները , գերադասում է էվոլուցիոն զարգացման ճանապարհը: Քաղաքական երկվության մեջ առաջնայնությունը տալով համընդհանուր հասարակական իրավունքին նոր պահպանողականները դեմ են ազատականությանը, քանի որ հասարակությունը ձևավորվում և հաստատվում է այնպիսի սոցիալ-տնտեսական ու պատմաքաղաքական իրադրություններում, որոնք լիարժեք հիմք են ստեղծում նրա զարգացման ու տնտեսական գործընթացներում արդարացնելու համար: Հայ ժողովուրդը դարեր շարունակ ապրել է որպես հավաքականություն: Մեր ազգային մտածողության ներքին էությունում միշտ էլ հասարակական ամբողջությունը կարևորվել է անհատից, դա ազգային մտածողություն ու ապրելակերպ է դարձել հազարավոր տարիների ընթացքում `վերածվելով չժխտվող ազգային հոգեբանության: Մինչդեռ ազատականությունը` և նրա տնտեսական արտահայտչաձևը կապիտալիզմը, հակված են որպես համապարփակ նպատակ ընդունել անհատական ազատության գաղափարը: Դասական ազատականությունը որպես գաղափարական հիմք է ընդունում անհատապաշտությունը`առանձին մարդու կյանքի ազատության ու սեփականության իրավունքը: Արդյունքում իր զարգացման հանրույթում ազատականությունը հայկական իրականության մեջ վերածվեծ ազգաբնակչության արտոնյալ խավերի իրավունքների պաշտպանության գործառույթի: Ուստի և պատահական չէ որ առաջացավ ազատականության մի շարք դրույթների վերանայման անհրաժեշտություն: Սկսած տնտեսական ճգնաժամաը առաջ բերեց սոցիալական ու տնտեսական ոլորտներում պետական կարգավորման անհրաժեշտություն: Այսօր արդեն հավասարության ու ազատության հիմնահարցերի հետ առաջացան նաև քաղաքական ու սոցիալական արդարության խնդիրները, միչդեռ ազատական գաղափարախոսությունն ու կապիտալիստական տնտեսական համակարգը ի վիճակի չեն ապահովել դա, քանզի ազատական արդարությունը ձևական `քաղաքական արդարություն է , իսկ սոցիալական իրավունքները ըստ ազատականների ընդամենը <<պարտքեր>> են որոնք օրենքի ուժով դարձել են իրավունք: Իր գլխավոր իմաստը դարձնելով անհատի պաշտպանությունը շուկայական համակարգի գործունեության չարաշահումներից `ազատականությունը չկարողացավ լուծել մարդկության գլխավոր հիմնախնդիրներից մեկը` ազատության ու արդարության հակաօրինությունը ,անտինոմիան: Ազատական գաղափարախոսությունն ու կապիտալիստական տնտեսական համակարգը ի վիճակի չեն արդարացնել իրենց,առավել ևս այնպիսի երկրներում, ինչպիսինն Հայաստանն է: Քանզի ցանկացած ցանկացած երկրում քաղաքական ու տնտեսական համակրգը ձևավորվում է տվյալ հասարակության էթնոհոգեբանական մտածելակերպի հիմքի վրա: Այսինքն ազատական անհատապաշտական մտածողությունը չի կարող սինթեզավորվել հայկական համահասարակական , հավաքական մտածողության հետ: Ահա թե ինչու , հասկանալով այս ամենն ու ձգտելով երկրի ղեկավարման, պետական կառավարման ու տնտեսական զարգացման ներքին ձևաչափը համադրել հասարակության էթնոհոգեբանական մտածողության հետ, նոր պահպանողականները առաջ են քաշում երկրի տնտեսական գործունեության սոցիալիստական մոդելը: Նոր պահպանողականության գաղափարախոսության ակունքներում կանգնած մտածողներ Բոնալդը, Բյորկին պնդում էին որ քաղաքական ու տնտեսական սկզբունքները պետք է համադրել սովորույթներին, ազգային ավանդույթներին ու հասարակական քաղաքական ինստիտուտների կայացած ձևերին: Ելնելով այս ամենից նեոպահպանողականները մերժում են անհատի իրավունքի գերակայության ու հասարակական դաշինքների մասին վերացական գաղափարները, քանզի.<<Մարդը կարող է օգտվել այդ իրավունքներից միայն կազմակերպված հասարակության պայմաններում>>: Այսօր շատերը անգիտակցաբար կամ միտումնավոր համաարժեվորում են կոմունիզմի ու սոցիալիզմի գաղափարախոսությունները, մինչդեռ իրենց ներքին հոլովույթներում այս երկու գաղափարախոսությունները ոչ միայն ընդհանրություններ չունեն այլև ամբողջության մեջ հակադիր գաղափարական հիմքերի վրա են կառուցված: Եթե կոմունիզմը ձգտում է ստեղծել իրավահավասար պայմաններ բոլորի համար ու պարտադրում է բոլորին այդ պայմաններից օգտվել հավասարաչափ, ապա սոցիալիզմը ստեղծելով իրավահավասար պայմաններ, ազատ տնտեսական ու շուկայական հարաբերություններ, միաժամանակ տալիս է հնարավորություն յուրաքանչյուրին օգտվել այդ ամենից իր ինտելեկտուալ հնարավորությունների ու մասնագիտական ունակությունների չափով` խրախուսելով օրինական մրցակցությունն ու վերացնելով մենաշնորհային քաղաքականությունը: Հաշվի առնելով վերջին շրջանում կապիտալիստական մոդելի մեջ տեղի ունեցած փոփոխությունները ու հասարակական գործընթացների շարունակական զարգացումները ի տարբերություն ավանդական պահպանողականների ու լիբերտալիստների ,նեոպահպանողականները ընդունում են շատ գաղափարներ ու մոտեցումներ, որոնք անցյալում պահպանողականների կողմից մերժվում էին :Այսինքն նեոպահպանողականները գտնում են , որ եթե ազգային ավանդական գաղափարաբանությունը, և սոցիալիստական հասարակության զարգացման ներքին քաղաքական հիմքում պետք է լինեն աներկբա, ապա նույն հասարակության քաղաքական կառավարման մոդելում դոգմաներ չեն տեսնում և համարում են, որ սոցիալական-քաղաքական իրականության փոփոխությունների հետ կարող են փոխվել նաև երկրի կառավարման ու քաղաքական տնտեսության բովանդակությունը, այսինքն նոր պահպանողական գաղափարախոսության տեսքը պայմանավորված է ժամանակի մարտահրավերների և թշնամիների բնույթով:
Հիմնադրույթներ
Ազգային նոր պահպանողական շարժումը ձախ ուղղվածության ազգային պահպանողական կազմակերպություն է:
ԱՆՊՇ նպատակները, ծրագրերն ու գործունեությունը բխում են գիտակից հայրենասեր ու պատասխանատու հասարակության և հզոր կայուն ու ազգային պետության կայացման ու հարատևման գաղափարներից:
ՀՀ-ում և միջազգային ասպարեզներում գործող բոլոր քաղաքական, հասարակական, հոգևոր, մշակույթային և այլ կազմակերպությունների հետ ԱՆՊՇ շարժումը իր հարաբերությունները կառուցում է ազգային ու պետական շահի գերակայության սկզբունքով:
Բարձր գնահատելով Հայ Առաքելական Եկեղեցու դերը, որպես ազգային ինքնության ու հոգևոր մշակույթի անբաժան մաս, ԱՆՊ շարժումը այն համարում է ՀՀ կարևոր հիմնասյուներից մեկը,որը որպես աշխարհասփյուռ համահայկական կառույց պետք է ծառայի Աստծուն , Ազգին և Պետությանը:
Հայաստանի Հանրապետության գլխավոր հարստությունն ազգի և պետության հանդեպ պատասխանատվության գիտակցում ունեցող մարդն է` իր ֆիզիկական, մտավոր և բարոյական ներուժով:
Պետությունը պետք է ապահովի իր քաղաքացիների անվտանգությունը , պաշտպանի նրանց արժանապատվությունը , երաշխավորի անհատի իրավունքների և ազատությունների զարգացումը կարողությունների լիարժեք իրացումը: ՀՀ անվտանգության գլխավոր երաշխիքներ պետք է լինեն մարտունակհայկական բանակը, ճիշտ կառուցվող արտաքին քաղաքականությունը և բնական պատնեշով սահմանները հարևանների հետ:Երկրի տնտեսության զարգացման շարժիչ ուժերը պետք է լինեն գյուղատնտեսությունը, հանքարդյունաբերությունը և մտավոր ինտելեկտի հիմքի վրա հիմնված ոլորտները:Կրթական համակարգը պետք է նպաստի ազգային նկարագիր ունեցող սերունդների դաստիարակմանը, անհատին տա խոր և բազմակողմանի գիտելիքներ, միաժամանակ ամրապնդելով նրա մեջ գիտակցությունը, որ այդ ամենը պետք է ծառայի ինչպես իր,այնպես էլ` ազգի և պետության համըդհանուր բարեկեցությանը:Հասարակության հիմքում ԱՆՊՇ շարժումը տեսնում է ազգային ավանդական արժեհանակարգի վրա հիմնված ամուր ու ավանդապաշտ ընտանիքը:Պետությունը պետք է նպաստի աշխարհասփյուռ հայության համախբմանն ու ի նպաստ ազգի ու պետության գործընթացների ծավալմանը`վերջնական նպատկ ունենալով նրանց վերադարձը հայրենիք:Առողջապահությունը պետական անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրամասերից է: Պետությունը պետք է ապահովի անվճար բուժծառայություն` ուղղված սերունդների Ֆիզիկական առողջության ապահովմանը: Պետությունը պետք է նպաստի մշակույթի զարգացմանը, որպես հայ ժողովրդի ինքնարժեքի ու ինքնաբավության, ինչպես նաև հասարակության արժեքահամակարգի բարձրացման միջոցով:Ժողովրդագրական քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնակչության քանակական ու որակական աճին և պետության սահմաններում բնակչության հավասարաչափ բաշխվածությանը:
Արտաքին քաղաքականություն
Արտաքին քաղաքականության ոլորտում պետության գործունեությունը պետք է ուղղված լինի հարևան երկրների հետ բարիդրացիական և կայուն հարաբերությունների հաստատմանն ու պահպանմանը, միջազգային հանրությունը բնականոն ինտեգրմանը, նրանում Հայաստանի դերի մեծացմանը,աշխարհի բոլոր երկրներ հետ փոխշահավետ քաղաքական, տնտեսական, մշակույթային և այլ կապերի զարգացմանը : ՀՀ արտաքին քաղաքականությունը պետք է ունենա ընգծված նախաձեռնողական բնույո: Այն պետք է ուղղված լինի Հայաստանը տարածաշրջանում կայուն և հզոր տերություն դարձնելուն: Արտաքին քաղաքական գերակայություններից մեկը պետք է լինի ՀՀ համար դեպի ծով ելքի ապահովումը` օգտագործելով ինչպես համընդհանուր ֆինանսական հնարավորությունները, այնպես էլ գաղափարաքարոզչական ու դիվանագիտական բոլոր միջոցները: ՀՀ արտաքին քաղաքականության հիմնախնդիրներից մեկը պետք է լինի Սամցխե-Ջավախք-Ծալկա քաղաքական ինքնավարության ձևավորումը և նշված տարածքում հայ ազգաբնակչության հոգևոր, մշակույթային, քաղաքական ու ժողովրդագրական զարգացման ապահովումը, Աջարիայի հայկական ազգաբնակչության գործոնի ուժեղացումը: ՀՀ արտաքին արտաքին քաղաքական գերակայություններից պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչման գործընթացը միջազգային քաղաքական ասպարեզ դուրս բերելը: Չնայած այն հանգամանքին, որ ՀՀ-ն հանդիսանում է ԼՂՀ անվտանգության երաշխավորումը, սակայն պաշտոնական Երևանը դեռևս չի ճանաչել ԼՂՀ անկախությունը,ուստի ՀՀ առաջին քայլերից մեկը պետք է լինի ԼՂՀ անկախության ճանաչումը գոյություն ունեցող սահմաններում: ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի ճանաչումը գոյություն ունեցող սահմաններում: ՀՀ-ն և ԼՂՀ-ն որպես միջազգային իրավունքի առանձին սուբյեկտներ պետք է համագործակցեն պետական գործակցության բոլոր ոլորտներում `տնտեսական, քաղաքական, ռազմական, սոցիալական,հոգևոր-մշակույթային և այլն: Իհարկե հնարավոր է, որ սա միջազգային հանրության կողմից կարող է հանդիպել կտրուկ հակազդեցության, սակայն հայկական երկու պետությունները պարտավոր են անցնել այս ճանապարհները:
Տնտեսություն
Հաշվի առնելով, որ Հայաստաը ամենևին էլ հարուստ չէ բնական ռեսուրսներով , մեր տնտեսության զարգացման զարգացման միակ ճանապարհը տեսնում ենք գիտելիքահենք տնտեսության ձևավորման մեջ: Այսինք, անհրաժեշտ է ստեղծել այնպիսի տնտեսություն , որտեղ կգերակշռեն բարձր տեխնոլոգիաների արտադրություն: Տնտեսության նման զարգացման հիմքում դրվում է մտավոր կապիտալի օգտագործումը:
Գիտելիքահենք տնտեսության ձևավորման համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ: Դա առաջին հերթին Ազգային ինովացիոն համակարգի վերջնական ձևավորումն է: Անհարժեշտ է ստեղծել այնպիսի ենթակառուցվածքներ այնպիսի ինովացիան համակարգ,որը թույլ կտա գիտական հայտնագործությունները վերածել վաճառքի ենթակա արտադրանքի:
Հայաստանը հարուստ է բազմապիսի տեսարժան վայրերով: Սակայն այս մրցակցային առավելությունը ի չիք է դառնում, երբ բացակայում են ենթակառուցվածքները : Միայն համաշխարհային ստանդարտների համապատասխան տուրիստական ենթակառուցվածքների ձևավորումը թույլ կտա մեզ դառնալ տուրիստական կենտրոն: Ըստ այդմ, պատմական հուշարձանների պահպանությունը, տուրիստական կենտրոնների ենթակառուցվածքների ձևավորումն ու զարգացումը առաջնահերթ խնդիրնն են տուրիզմի ոլորտում:
ՀՀ արդյունաբերության զգալի մասը դեռևս աշխատում է խորհրդային տեխնոլոգիաներով: Այս իսկ պատճառով, նույնիսկ այն գործոնները, որոնք կարողացել են մինչ այդ այդ գոյատևել, ունեն սպառման սահմանափակ շուկաներ:Ըստ այդմ արդյունաբերության բազային ճյուղերի զարգացման տեսակետից, անհրաժեշտ է իրականացնել արտադրության վերազինում և վերակազմակերպում` ներմուծելով միջազգային նորագույն տեխնոլոգիաներ և կառավարման համակարգեր:
Հայաստանի տնտեսությունը, օրենսդրական դաշտը և կառավարման համակրգը, պետք էլինեն աշխարհի համար տեսանելի, կանխատեսելի և հասկանալի: Մինչև չապահովվեն նշված պայմանները, չեն լինի զգալի օտարերկրյա ներդրումներ: Ըստ այդմ մեզ անհրաժեշտ է` ա. Ապահովել բարենպաստ օրենսդրական դաշտ ներդրումների համար, բ. Պետական կառավարումը դարձնել թափանցիկ և կանխատեսելի:
Սերնդափոխությունը Հայաստանում պետք է իրականանա կայուն տնտեսական աճի սկզբունքներով: Այսինք ներկա սերունդը չպետք է զարգանա հաջորդների հաշվի, իսկ ապագա սերունդներնն էլ պետք է իրենց վրա վերցնեն նախորդների սոցիալական ապահովության խնդիրները: Սա առավել քան ակնառու պետք է դառնա հանքաարդյունաբերության ոլորտի համար: Չվերականգնվող ռեսուրսները չպետք է օգտագործվեն անխնայողաբար, այլ պետք է օգտագործվեն այնպես, որ գալիք սերունդների համար ապահովեն զարգացման առավել բարենպաստ ուղիներ: Այսինք չվերականգնվող ռեսուրսների օգտագոր