Մենք բոլորս ամեն օր ենթարկվում ենք հիպնոսի, եթե իհարկե չենք մտնում այն մարդկանց ցուցակի մեջ, ովքեր երբեք հեռուստացույց չեն դիտում: Մարդկության մեծամասնությունն ամեն երեկո ընկնում է սովորական տրանսի մեջ` ժամեր անցկացնելով ճառագայթող էկրանի առաջ: Յուրաքանչյուր գովազդ ազդում է մեր առողջության և վարքի վրա: Մենք ուտում, խմում, հագնվում ենք մասամբ նրանց ազդեցության տակ: ԱՄՆ- ում ամեն տարի միլիարդավոր դոլլարներ են ծախսվում շուկա ներմուծելու համար այնպիսի արտադրանք, որը մեզ ընդհանրապես պետք չէ: Ամեն ինչ շատ պարզ է: Նայելով էկրանին, մենք կլանում ենք մեզ տրվող ամբողջ ինֆորմացիան:Այդ պահերին մենք շատ խոցելի ենք, քանի որ մեր գիտակցությունը մասամբ գտնվում է հիպնոսի վիճակում: Իսկ ինչքան է կրկնվում նույն գովազդը: Օգտագործվում է հիպնոսի մի ուրիշ տարբերակ ևս: Օր ու գիշեր մամուլը, գովազդային վահանակ
... Կարդալ ավելին...
Ուղիղ 22 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդը արտահերթ նիստում որոշում կայացրեց «միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ-ի և Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ենթակայությունից Հայաստանի ենթակայության տակ անցնելու մասին»: Դրանով հիմք դրվեց ԼՂԻՄ-ի անկախության համար պայքարին: ԽՍՀՄ փլուզումից հետո` Ադրբեջանական ԽՍՀ անկախացմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ԽՍՀՄ և միջազգային օրենքներին համաձայն անկախության հանրաքվե անցկացրեց և ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս փաստը հանգեցրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծմանը, որոնք ուղեկցվում էին Ադրբեջանի տարածքից էթնիկ հայերի բռնագաղթով: Հակամարտության զինված փուլի ընթացքում, չնայած Ադրբեջանի թվական ու ռազմա-տեխնիկական առավելություններին` ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց դիմակայել և վեր
... Կարդալ ավելին...