Շաբաթ, 20.04.2024, 08:00

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Մարտ » 5 » Ռուսաստանի Դաշնության նախագահ` Պարոն Դմիտրի Մեդվեդևին
12:19
Ռուսաստանի Դաշնության նախագահ` Պարոն Դմիտրի Մեդվեդևին
       Մեծարգո պարոն Նախագահ, ինչպես գիտեք, Հայաստանի Հանրապետությանը գազի մատակարարումը և գազային կոմունիկացիաները վերահսկում է Ռուսաստանում ստեղծված և գործող <<Գազպրոմ>> ընկերությունը, որն իր գործունեությունն Հայաստանի Հանրապետությունում իրականացնում է <<Հայռուսգազարդ>> ընկերության միջոցով: Սույն Ընկերության որոշմամբ 2010 թ. ապրիլի մեկից Հայաստան ներմուծվող գազի սակագները կթանկացվեն 17%-ով, ինչի հետևանքով գազը շարքային սպառողների համար թանկանում է մոտ 40%-ով:

            Պարոն Նախագահ, Հայաստանի Հանրապետության շարքային քաղաքացիները <<Ռուսգազպրոմի>> տնտեսական քաղաքականությունը ընկալում են որպես Ռուսաստանի Դաշնության պետական քաղաքականություն, ինչի հետևանքով բնակչության, հատկապես անապահով խավերի մոտ առաջանում է հակառուսական տրամադրություն: Վիրավորվածությունն առավել մեծ է քանզի հարվածն ստանում են եղբայրական Ռուսաստանից:

            Պարոն Նախագահ, մտահոգ լինելով հայ-ռուսական դարավոր եղբայրությամբ, որն իր արտահհայտությունն է գտել նաև երկու ժողովուրդների առասպելաբանություններում` մասնավորապես Սվյատագորի և Իլյա Մուրոմեցի Տիեզերական եղբայրության հաստատումով, անցել ժամանակի փորձությունն ու ամրապնդվել մեր ժողովուրդների համատեղ պայքարով և թափած արյամբ, համոզված լինելով, որ մեր ժողովուրդների միջև բարեկամական ոգու պահպանումը մտահոգում է նաև Ձեզ ` դիմում ենք Ձեզ, ցանկանալով Ձեր ուշադրությունն հրավիրել Ռուսաստանի Դաշնությունում գործող Ընկերության սխալ քաղաքականության վրա, որն իր նյութական շահերի համար կասկածի տակ է դնում Հայ և Ռուս ժողովուրդների միջև բարեկամական զգացումների անկեղծությունը, առավել ևս, որ նրա այդ քաղաքականությունից օգտվել ցանկացողներն ու մեր եղբայրության մեջ սեպ խրելու ձգտում ունեցողները շատ են: Սա կարող է հանրության մոտ առաջ բերել հակառուսական տրամադրություններ, ինչը չի բխում մեր ժողովուրդների շահերից: Այն հղի է հեռանկարային խնդիրներով: Պարոն նախագահ մենք ապրել ենք ավելի ծանր պայմաններում`սակայն կասկածի տակ չենք առել մեր բարեկամությունը, հիմա վտանգվում է հենց բարեկամությունը: Վստահ ենք, որ  տնտեսապես հզոր Հայաստանը կարող է առավել կայուն գործընկեր լինել Ռուսաստանի Դաշնության համար  տարածաշրջանում:

Հարգանքներով`

 Հայաստանի Ազգային նոր պահպանողական շարժման

                                                                                                 Կենտրոնական Կոմիտե
Դիտումներ: 746 | Ավելացրել է: Virab | Թեգեր: ԴՄԻՏՐԻ ՄԵԴՎԵԴԵՎ, ՌՈՒՍԳԱԶՊՐՈՄ, ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am