 |
Վիճակագրություն |
 |
|
Կապի մեջ են 1 Հյուրեր 1 Օգտվողներ 0 |
 |
|
 |
|
 |
Գլխավոր » 2010 » Փետրվար » 20 » Ուղիղ 22 տարի առաջ սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը
18:40 Ուղիղ 22 տարի առաջ սկիզբ դրվեց Արցախյան շարժմանը |
Ուղիղ 22 տարի առաջ այս օրը ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների խորհուրդը արտահերթ նիստում որոշում կայացրեց «միջնորդություն ներկայացնել Ադրբեջանական ԽՍՀ-ի և Հայկական ԽՍՀ-ի գերագույն խորհուրդներին՝ ԼՂԻՄ-ը Ադրբեջանի ենթակայությունից Հայաստանի ենթակայության տակ անցնելու մասին»: Դրանով հիմք դրվեց ԼՂԻՄ-ի անկախության համար պայքարին: ԽՍՀՄ փլուզումից հետո` Ադրբեջանական ԽՍՀ անկախացմանը զուգահեռ Լեռնային Ղարաբաղի բնակչությունը ԽՍՀՄ և միջազգային օրենքներին համաձայն անկախության հանրաքվե անցկացրեց և ձևավորեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Այս փաստը հանգեցրեց Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների սանձազերծմանը, որոնք ուղեկցվում էին Ադրբեջանի տարածքից էթնիկ հայերի բռնագաղթով: Հակամարտության զինված փուլի ընթացքում, չնայած Ադրբեջանի թվական ու ռազմա-տեխնիկական առավելություններին` ԼՂՀ պաշտպանության բանակին հաջողվեց դիմակայել և վերահսկողության տակ վերցնել ԼՂՀ հարակից յոթ շրջանները: 1994 թվականին Բիշքեկում ԼՂՀ, Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքվեց հրադադար հաստատելու մասին պայմանագիր: Նույն թվականին ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովում հաստատվեց հակամարտության կարգավորման մանդատը: Ներկայումս միջնորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափը գործում է 1997 թվականից, երբ Ռուսաստանի ու Ֆրանսիայի հետ միաժամանակ համանախագահությունը ստանձնեց նաև ԱՄՆ-ը:
|
Դիտումներ: 897 |
Ավելացրել է: Virab
| Վարկանիշ: 5.0/1 |
Բոլոր մեկնաբանությունները: 0 | |
|
|
|
|
 |
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2025 |
 |
|
|