Երեքշաբթի, 16.04.2024, 15:22

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Մարտ » 8 » Իլհամական լուսաբացների առանձնահատկությունները
21:00
Իլհամական լուսաբացների առանձնահատկությունները
Իլհամն այդ օրը սովորականից շուտ էր արթնացել: Դրսում դեռ մութ էր, նույնիսկ Սաֆար աքաղաղը դեռ չէր շտապում ազդարարել, որ արդեն առավոտ է: Բայց Իլհամն այլևս անկարող էր սպասել Սաֆարի ազդանշանին, այդ պատճառով էլ սկսեց հագնվել: Սենյակում մութ էր, հազիվ գտավ շորերը: Հագնվեց, իսկ հողաթափերը որևէ կերպ գտնել չէր կարողանում: Սկսեց ձեռքով շոշափել հատակը, բայց դրանք չկային ու չկային: Լույսը վառել չէր ուզում, որպեսզի իր գեղեցկուհին չարթնանա: Իսկ իր գեղեցկուհուն անհանգստացնել Իլհամը, իհարկե, ի զորու չէր: Ուստի գերադասեց մինչև լուսաբաց բոբիկ մնալ: Հուշիկ քայլերով մոտեցավ գրասեղանին, մթության մեջ խարխափելով գտավ իր շատ սիրելի նոթատետրը, որին փաղաքշաբար <<Օքյուլ դեֆթերի>> էր անվանում: Քնքշորեն շոյեց նրա կազմը, և դուրս եկավ սենյակից: Մտավ խոհանոց. Այստեղ արդեն կարելի էր լույսը վառել...
Ահա նստած է Իլհամը խոհանոցում` մտախոհ ու ոտաբոբիկ, իսկ գազօջախին եռում է թեյնիկը:
-Շուտով թեյը պատրաստ կլինի ,- բարձրաձայն մտածեց Իլհամը:
Նա բացեց իր նոթատետրը ու սկսեց մեկ առ մեկ ծանոթանալ իր այսօրվա ծրագրերին:
- Գնալ վարսավիրի մոտ...
<<Այո, դա կարևոր է, անպատճառ հարկավոր է կարճացնել մազերը, այլընտրանք չկա:Բայց, չնայած գեղեցկուհուց թախանձանքներին, բեղերին 100 տոկոս ձեռք չեմ տալու...>>:
Քանի- քանի անգամ էր նա իր գեղեցկուհուն փորձել համոզել, որ բեղերը <<Իլհամական իմիջի>> յուրահատուկ և անբաժանելի մասնիկն են:
Բայց գեղեցկուհին շարունակում էր իրենը պնդել: Կնոջը չնեղացնելու համար Իլհամը խոստացավ սափրել բեղերը հենց այն օրը, երբ Ղարաբաղը միանա Ադրբեջանին: Այսպիսի խոստում տալը, ըստ Իլհամի, բավական հեշտ էր, քանի որ նա 95 տոկոսով համոզված էր, որ հայերը տարածքները երբեք չեն զիջի: Սակայն իր միամիտ սիրունիկը <<կուտը կերավ>>, և համաձայնեց սպասել մինչև հայերը տարածքները վերադարձնեն...
Իլհամը հանկարծ հիշեց, որ այսօր նաև պետք է հանդիպի Գվատեմալայի նախագահի հետ , ով յոթօրյա պաշտոնական այցով ժամանել է Բաքու:
<<Հմմ, չեմ հասկանում, ինչով պետք է այս մարդը յոթ օր զբաղվի Բաքվում: Բան ու գործ չունի: Հմմ, բայց կարող եմ օգտվել ընձեռնված հնարավորությունից և գվատեմալացի պաշտոնակցիս ականջին կաթեցնել, որ հայերը լավը չեն...>>,- փայլատակեց Իլհամի գլխում:
Այդ օրը նա նաև նախատեսել էր մեկնել Բաքվի պետական համալսարան: Ուրիշ որտեղ կգտներ կճարեր ավելի լավ ամբիոն` Հայաստանին և Արցախին պատերազմով սպառնալու համար:
Բայց, անկեղծ ասած, Իլհամն արդեն հոգնել էր ամեն շաբաթ նման հայտարարություններով հանդես գալուց, ուղղակի զզվել էր: Նա խոսում էր հսկայական ռազմական բյուջեի ,մարտունակ` <<ռեմբոներով>>, <<տերմինատորներով>> և <<վանդամներոով>> լի մի բանակի մասին, որը ցանկացած պահի ատոմային ռումբի պես կարող էր վերացնել ամբողջ տերություններ: Իսկ իրականում Իլհամի սիրտը կտոր-կտոր էր լինում…
<<Ախ, ասածներիս գոնե 5 տոկոսը համապատասխաներ իրականությանը: Ախր ես ոնց էս կիսավայրենիներին հասկացնեմ , որ հայրենիքի համար մարտնչել է պետք, նույնիսկ զոհվել: Տեսնես հարևանս իր զինվորներին այդքանը ինչպես է հասկացնում>>,- մտածում էր նա, անդադար մտածում,բայց չէր կարողանում լուծել այդ հանելուկը…
Իսկ լույսը կամաց-կամաց բացվում էր: Թեյնիկում եռացող ջուրը արդեն 20 րոպե բլթբլթում էր, իսկ Իլհամը` մտքերի մեջ խորասուզված, նստած տեղում ննջում էր` հույս ունենալով երազում պարզել հարևանի գաղտնիքը...

Նարինե Դանեղյանն

Դիտումներ: 756 | Ավելացրել է: Narine | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am