ՈՒրբաթ, 19.04.2024, 04:39

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Մարտ » 9 » Էդգար Հելհելյան ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է
16:17
Էդգար Հելհելյան ՆՈՐ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՄԸ ՆԵՐԿԱՅԻ ՀՐԱՄԱՅԱԿԱՆՆ Է
Վերջին շրջանում Հայաստանի տնտեսության  մեջ նկատվում են լուրջ թերացումներ: Նվազում են արդյունաբերական արտադրության ծավալները: Բնակարանային շինարարության բարձր տեմպերը, որ միտված է թեթևացնել բնակարանային խնդիրները, բարձր գների պատճառով ոչ միայն չի կատարում իր դերը, այլև ավելի է խորացնում սոցիալական լարվածությունը:Մանր ֆերմերային տնտեսությունների վրա հենված գյուղատնտեսությունը կաթվածահար վիճակում է, ինչը բերում է գյուղական վայրերից բնակչության  արտահոսքին դեպի քաղաք,որը իր հերթին առաջացնում է լուրջ ժողովրդագրական խնդիրներ:Հայաստանի Հանրապետության ՀՆԱ ընդհանուր ծավալի մեջ բարձր տեխնոլոգիական արտադրությունը ունի խիստ ցածր տեսակարար կշիռ, ինչը բերում է տնտեսական ենթակառուցվածքների հետամնացության:Եթե այս ամենին գումարենք այն, որ տարածաշրջանային խոշոր տնտեսական նախագծերից Հայաստանը ամբողջովին դուրս է մնացել, ապա պարզ կլինի, որ երկիրը կանգնած է տնտեսական լուրջ կրախի առջև. եթե անգամ հաշվի չառնենք համաշխարհային տնտեսական ճգնաժամի փաստը: Համաշխարհային փորձը ցույց է տալիս որ նման իրավիճակում հայտնված երկրները արագորեն անցնում են նոր տնտեսական քաղաքականության մշակման:Ժամանակակից աշխարհում տնտեսական ենթակառուցվածքների արդիականացման, տնտեսության  վերականգնման և այն մրցունակ դարձնելուն միտված հետաքրքիր մոտեցումներ  են առաջարկում Նոր պահպանողականները:Հանդես գալով որպես ազատ շուկայի,մրցակցության  և պետական միջամտության սահմանափակման կողմնակից, նեոպահպանողականները միաժամանակ առաջարկում են արտոնյալ պայմաններ ստեղծել այնպիսի արտադրությունների համար,որոնք հիմնականում ներմուծվում  են դրսից, որպեսի ներքին արտադրության հաշվին նվազեցվի ներմուծման ծավալը:Որպես նոր տնտեսական քաղաքականության գլխավոր բաղադրիչ նեոպահպանողականները տեսնում են գործող հարկային ապարատի արմատական վերափոխումը,բնական պաշարների օգտագործման  և արտահանման նկատմամբ խիստ վերահսկողության սահմանումը:Դրամավարկային քաղաքականության բնագավառում համախառն ներքին արդյունքի և դրամական զանգվածի այնպիսի բալանսի ստեղծումը, որ հնարավորություն կտա վարկավորման  պայմաններ ստեղծել ներմուծումը փոխարինող արտադրությունների զարգացման համար,ինչը միաժամանակ տնտեսության  զարգացման համար կապահովի անհրաժեշտ դրամական զանգված,որը ոչ միայն կապահովի ազգային դրամի կայունությունն ու կանխատեսելիությունը, այլև թույլ չի տա փոխարժեքի չհիմնավորված բարձրացումը:Նեոպահպանողականները առաջարկելով  արտոնյալ պայմաններ ստեղծել ներմուծումը  փոխարինող արտադրությունների համար, միաժամանակ դրան տալիս են ժամանակավոր  բնույթ, այսինքն արտադրության կայանալուց հետո այն մտնում է ազատ շուկայական դաշտ և սկսում դիմակայել մրցակցությանը, իսկ պետությունը ընդամենը վերահսկում է որպեսի ստեղծվի ազատ ու իրավական մրցակցային պայմաններ:Նեոպահպանողականները հասկանում են, որ նման քաղաքականությունը կբերի պետության կողմից դրամական վերահսկողության թուլացման, ինչը կարող է հանգեցնել գնաճի տեմպի բարձրացմանը, սակայն գտնում են որ երբ ՀՆԱ  աճի տեմպը կսկսի գերազանցել դրամական զանգվածի աճի տեմպին և միաժամանակ հարկային դաշտ կմտնի ստվերային մասը, դրամի հնարավոր արժեզրկումը  կդառնա վերահսկելի:  Միաժամանակ նրանք առաջ են քաշում հարկային քաղաքականության մեջ հարկային բեռի տեղափոխման հարցը` անուղակի հարկերից դեպի ուղակի հարկեր: Այսինքն գտնում են, որ պետական բյուջեյում ուղղակի հարկերի տեսակարար կշիռը պետք է էականորեն գերազանցի անուղակի հարկերի տեսակարար կշռին: Որակապես նոր հարկային քաղաքականության վարումը էլ ավելի անհրաժեշտ է դառնում, երբ նկատի ենք ունենում, որ Հայաստանի Հանրապետության տնտեսական համակարգում  ահռելի չափերի է հասնում ստվերային գործունեությունը:Ուստի նեոպահպանողականները առաջարկում են արմատական միջոցառումներ իրականացնել ստվերային մասը հարկային դաշտ բերելու համար:միաժամանակ անհարաժեշտ են գտնում մեծացնել օրենքով նախատեսված վճարման ենթակա հարկի և կիրառվող տույժի միջև եղած դրամական տարբերությունը:Նվազեցնել հարկվող գումարը իրական ներդրումային ծախսերի չափով, ինչը թույլ կտա արտադրողին պետական անուղակի միջամտությամբ զարգացնել սեփական արտադրությունը` չունենալով զգալի ֆինանսական կորուստ:  Գտնելով, որ ներքին արտադրության  լճացման հիմանական պատճառներից մեկն էլ արդյունաբերական ձեռնարկությունների վերականգնմանը մեծապես խանգարող, նախկինում կուտակված մեծ պարտքերն են, նոր պահպանողականները խնդրի լուծումը տեսնում են այդ պարտքերի մի մասի պետության կողմից մարման` որպես պետական աջակցություն, իսկ մյուս մասի`որպես երկարաժամկետ  վարկի ձևակերպման մեջ, ինչը հնարավորություն կտա գործարկելով նոր տնտեսական հզոր միավորներ զգալիորեն մեծացնել բյուջեյի եկամտային մասը: Տնտեսությունը զարգացնելու  և բյուջյի եկամտային մասը մեծացնելու համար անհրաժեշտ է մեծացնել ներդրումները  երկրի տնտեսության  մեջ, ինչի համար անհրաժեշտ է մշակել իրավական, օրենսդրական  ու հարկային միջոցառումների այնպիսի համակարգ, որ ներդրումային գրավչություն  կհաղորդի տնտեսությանը:միաժամանակ նեոպահպանողականները երկրի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտների (էներգետիկա,տրանսպորտ,կապ, ջրային ռեսուրսներ) նկատմամբ պետական վերահսկողությունը չկորցնելու համար նման տնտեսական նշանակության  սուբյեկտները  դրամական փոխհատուցման  ճանապարհով ազգայնացնել, ապա դրանք հանձնել պետական ու մասնավոր ընկերություններից  կազմված ֆինանսա-տնտեսական ընկերությունների կառավարմանը`պետության վերահսկողությանը թողնելով բաժնետոմսերի  հիսունմեկ տոկոսը:Նրանք գտնում են որ տնտեության վերջնական առողջացման համար անհրաժեշտ է պայմաններ ստեղծել, որպիսի հումք և կիսաֆաբրիկատ  արտադրող ընկերությունները անցնեն պատրաստի արտադրանքի թողարկման : Գյուղատնտեսության ոլորտում նեոպահպանողականները առաջարկում են սկսել հողերի արդյունավետ  վերաբաշխում` ներառելով նաև գրավադրման արժեքի, օգտագործելու  կարգի և իբրև առու վաճառքի առարկա շրջանառությունից դուրս չմնալուն ուղղված կանոնների մշակումը:Հողի արդյունավետ  վերաբաշխում կատարելուց հետո, գյուղատնտեսության զարգացման ու տնտեսության կարևորագույն  ճյուղերից մեկը դառնալու համար, անհրաժեշտ է աջակցել գյուղատնտեսական ենթակառուցվածքների և արտադրական միավորումների արդիականացմանը` պետական երկարաժամկետ վարկերի և հարկային բեռի թեթևացման ճանապարհով, տեխնիկական օգնություն ցուցաբերել աշխատանքների իրականացման  համար:Կարգաորել գները, պաշպանել գյուղատնտեսական ապրանքարտադրողների եկամուտները, կիրառել հողի վարձակալման  զուտ դրամական ձևը(1հա դիմաց ամրագրված դրամի չափով), միաժամանակ ստեղծել հողի սեփականության պետական ապահովագրական համակարգ, ինչը ներդրումայնի գրավչություն  կտա հողին` բարձրացնելով նրա ապրանքային կենսունակությունը:առաջարկված միջոցառումների շնորհիվ, զարգացնելով  արդյունաբերական ու գյուղատնտեսական արտադրությունը, ստեղծելով կանոնակարգված ու իրավական հարկային և մաքսային դաշտ, ազատ ու թափանցիկ մրցակցության  հնարավորություն, նոր պահպանողականները առաջարկում են պակասեցնել պետական միջամտության  չափը, և, խրախուսելով մրցակցությունը, գնալ  տնտեսական միավորումների կատաղի մրցակցության միջոցով փոքր,մրցակցությանը չդիմացող սուբյեկտների  միավորման և արտադրական ու տնտեսական հզոր ու մրցունակ միավորումների ստեղծման ու դրանց միջազգային մրցակցային դաշտ տեղափոխելու  ճանապարհով:
Դիտումներ: 1340 | Ավելացրել է: Virab | Թեգեր: Տնտեսական, ԱԶԳԱՅԻՆ ՆՈՐ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, Էդգար Հելհելյան | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Մարտ 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am