Գլխավոր » 2010»Փետրվար»22 » Բողոք-պահանջի ակցիա 2010 թ. Փետրվարի 25ին ժամը 14:00
16:22
Բողոք-պահանջի ակցիա 2010 թ. Փետրվարի 25ին ժամը 14:00
Մոտենում է Հայոց ցեղասպանության իննսունհինգամյակը: Մերօրյա Հայաստանի
ներքաղաքական ու հասարակական կյանքում առավել ակտուալ է հայ-թուրքական
"մերձեցման” գործընթացներին վերաբերող քննարկումներն ու
մեկնաբանությունները, ինչը կարծես թե երկրորդ պլան է մղում Հայոց
Ցեղասպանության տարելիցի մոտեցման ու Հայոց ազգային պահանջատիրության
ուշագրավության հարցը հայ հասարակության ուշադրության կենտրոնից: Իշխանական
ու ընդդիմադիր մամուլի ամենօրյա քարոզչությունը էապես շեղել է հայ
հասարակության ուշադրությունը Հայոց ազգային հիմնախնդիրներից, կապված
Թուրքիայի հետ:
Ամրապնդվում է կարծիքը, թե շուտով սահմանը կբացվի,
հարաբերությունները կկարգավորվեն, ժողովուրդը կապրի լավ:
Ոչ մեկը մինչ օրս չի կարողացել բացատրել, թե ինչպես դրականորեն կարող է
ազդել սահմանի բացումը Հայաստանի տնտեսության վրա:
Ինչևէ, մեր խնդիրն է իսկույն բանձրացնել Հայոց ցեղասպանության միջազգային
ճանաչումը, սևեռել հասարակության ուշադրությունը այս հարցում:
Առավել արդիական է այսօր Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում
ակտիվացնել Հայոց Ցեղասպանության ճանաչման հարցը:
Այն նպաստավոր է նրանով, որ`
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային անվտանգության օրակարգային
խնդիր է պանթուրքիստական ծրագրերի դիմակայումն ու թուրքական էթնո-քաղաքական
էքսպանսիայի խափանումը Միջին Ասիա, այնուհետև ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական
նահանգ, որտեղ բնակվում է թուրքալեզու ազգաբնակչություն:
Անցած տարի Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցած լարվածությունն ու
սեպարատիստական, թրքամետական գործողությունները զգալիորեն լարվածության
մեջ գցեցին թուրք-չինական հարաբերությունները:
Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարությունները Սինցզյան-Ույգուրական
նահանգում տեղի ունեցածի վերաբերյալ ավելի կարևորեց կովկասյան տարածաշրջանը
ՉԺՀ համար:
Ելնելով ներկայիս ստեղծած ծանր բարոյա-հոգեբանական իրավիճակից`
կազմակերպում ենք
բողոք-պահանջի ակցիա 2010 թ.
Փետրվարի 25ին ժամը 14:00
ՉԺՀ դեսպանության առջև` պահանջելով ՉԺՀ իշխանություններից.
1. Ճանաչել Հայոց Ցեղասպանությունը որպես պանթուրքական ծրագրերի
արյունալի հետևանք:
2. Ճանաչել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ազգային պայքարն ընդդեմ
ադրբեջանական ագրեսիայի որպես 20-րդ դարում պանթուրքական ծրագրերի հետևանք,
և ինչպես Թայվանը պետք է վերամիավորվի Չինաստանին, այնպես էլ Արցախը պետք է
ի վերջո վերամիավորվի Հայաստանի Հանրապետությանը:
Բ. Բողոքի ակցիան կունենա հետևյալ հետևանքները Հայաստանում.
Կվերսկսվեն պահանջատիրական ակցիաները Երևանում, որոնք 2008 թ. սեպտեմբերից
փաստորեն դադարեցվել են: Բողոքի ակցիան առաջին անգամ տեղի կունենա Ասիայի
առաջատար գերտերության դեսպանության առջև Հայոց ցեղասպանություն ճանաչման
պահանջով, ինչը ելնելով թուրք-չինական բարդ հարաբերություններից, կարող է
դրական արդյունքներ տալ:
Ակցիան ցույց կտա Թուրքիայի կառավարությանն ու որոշ հայաստանյան ուժերին,
որ Ցեղասպանության հարցը օրակարգում է և այն չի կարող սառեցվել
դիվանագիտական "խաղերի” հոլովույթներում:
Պահանջի տեքստը ներկայացվելու է ՉԺՀ դեսպանությանը, որն ուղղված է լինելու
1. ՉԺՀ Գլխավոր քարտուղար Խու Ցզինտաոյին;
2. ՉԺՀ Համաչինական Ժողովի մշտական կոմիտեի նախագահ Ու Բանգոյին;
3. ՉԺՀ Արտաքին գործերի նախարար Յան Ցզեչիին.