Չորեքշաբթի, 17.04.2024, 01:43

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Փետրվար » 18 » Ասուլիս
18:40
Ասուլիս
Այսօր առավել քան օրհասական է Ջավախքում սպիտակ ջարդը կանխելու նպատակով արվող ցանկացած նախաձեռնություն: Փետրվար 15 –ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ազգային նոր պահպանողական շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը և շարժման նախագահ Էդգար Հելհելյանը հերթական անգամ անդրադարձել են Վրաստանում ազգային փոքրամասնությունների` առավելապես ջավախահայերի նկատմամբ կիրառվող հոգևոր և կրթամշակութային մտահոգիչ քաղաքականությանը: Վերջիններս բազմիցս են անդրադարձել կեղծ բարեհաճության տակ թաքնված վրացական հակահայկական քաղաքականությանը: Ջավախահայության խնդիրների համար լուծման նոր ճանապարհ փնտրող ԱՆՊՇ ներկայացուցիչները ՆՍՕՏՏ Գարեգին Բ կաթողիկոսին հղած անպատասխան բաց նամակից հետո փետրվարի 6-ին բաց նամակ են հղել Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս Արամ Ա -ին`Ջավախք այցելելու խնդրանքով: ԱՆՊՇ առաջնորդները ցանականում են, որ ՀԱԵ-ն Ջավախքում ստեղծի հայկական թեմ, ինչը առաջին հերթին կունենա հայապահպան նշանակություն: Ջավախքում վխտացող վրացի հոգևորականների քանակը սնկի նման աճում է՝ իր հետ բերելով նորանոր հիմնախնդիրներ. հայ հոգևորականների ներկայությունը Սամցխե – Ջավախքի տարածքում անհրաժեշտ է:Բավական է նշել, որ Վրաստանի անկախացումից ի վեր վերականգնման” պատրվակով վրացականացվել եւ ոչնչացվել են մոտ երեք տասնյակ եկեղեցիներ` այդ թվում. Կուսանանց սբ. Ստեփանոս, Բեթղեհեմի սբ. Աստվածածին, Ձորաբաշի սբ. Գեևորգ, Շամքորեցոց Կարմիր Ավետարան, Նորաշենի սբ. Աստվածածին եկեղեցիները, ինչպես նաեւ Սուրամի, Նախշիրգորայի, Շահնապատի, Լիսի, Սղնախի, Թելավի, Վելիսցխեյի եւ հայկական այլ գյուղերի եկեղեցիները, Խոջիվանքի գերեզմանատունը և 300-ից ավելի հայալեզու արձանագրություններ: <<Այս տարածքը ոչ միայն ապահովում է Հայաստանի ելքը արտաքին աշխարհ, այլև տարբերվում է նրանով, որ այնտեղ ապրում է բացառապես հայ բնակչություն>>,-նշել է շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը: Խոսելով Ջավախքում ՀԱԵ առանձին թեմի բացման անհրաժեշտության մասին շարժման նախագահ Էդգար Հելհելյանը ասել է. <<Վերջերս մեզ հետ կապվել է Վիրահայոց թեմի առաջնորդ եպիսկոպոս Վազգեն Միրզախանյնը, ով նշել է, որ ամենայն հավանականությամբ, մի քանի ամսվա ընթացքում Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը կայցելի Ջավախք>>: Է. Հելհելյանը հույս հայտնեց, որ Հայ Առաքելական եկեղեցու վերջին հավաստիացումները շուտով իրականություն կդառնա: «Եթե հայ եկեղեցին աջակցի, ապա ծախսերի մի մասը կհոգա Ազգային նոր պահպանողական շարժումը»,- նշեց Հելհելյանը:
Դիտումներ: 829 | Ավելացրել է: Virab | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am