Շաբաթ, 20.04.2024, 02:57

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Փետրվար » 15 » ԱՆՊՇ Նախագահ Է. Հելհելյանի բաց նամակը Նարցիզ Կարապետյանին
18:09
ԱՆՊՇ Նախագահ Է. Հելհելյանի բաց նամակը Նարցիզ Կարապետյանին

ԱՆՊՇ Նախագահ Է. Հելհելյանի բաց նամակը Նարցիզ  Կարապետյանին

Հարգելի պարոն Ն. Կարապետյան, կարդացինք Ձեր կողմից "Վրաստան” թերթին ուղղված նամակը, որը պատասխանում էր մեր կողմից "Առավոտ” թերթին տրված հարցազրույցում տեղ գտած մտահոգություններին: Անկեղծ ասված` պատասխանի համար այդքան չէինք ցավի, եթե Ձեր փոխարեն այն գրած լիներ վրացի պաշտոնյա կամ լրագրող: Քանի որ այն ոճը, որը հատուկ է նյարդային ցնցումների մեջ գտնվող լրագրողներին, նրանց մոտ վաղուց է արմատացել:

Բնավ չենք ցանկանում համարժեք բառերով պատասխանել Ձեր կողմից տրված որակումներին, դա երբեք մեզ բնորոշ չի եղել: Պարզապես ցանկանում ենք մեկ անգամ ևս բերել մեր կողմից արդեն շատ անգամներ բերվող փաստերը, որպիսի հայ հասարակությունը (խոսքը հատկապես ՀՀ-ի մասին է, քանի որ Ջավախքի ժողովրդին այդ ամենը բնավ բացատրելու կամ ապացուցելու կարիք չկա) չընկնի կասկածանքների գիրկը:  

"Առավոտ” թերթի լրագրողուհի Տաթև Հարությունյանը կատարել է կարևոր քայլ` Ջավախքի անչափ կարևոր հիմնախնդիրը բարձրացնելով մամուլում: Մենք բոլորս պետք է ողջունենք, այլ ոչ` լուտանքներ թափենք նրա գլխին:

Ներկայացանում ենք և' Ձեր հակափաստարկները, և' մեր բացատրությունները.

 

"Աշակերտների թվաքանակի նվազումը հետեւանք է սոցիալ-քաղաքական ու կենցաղային տարբեր պատճառների”:

 

Բազմիցս ենք նշել, որ այդ սոցիալ-քաղաքական ու կենցաղային խնդիրները հիմնականում առաջացել և առաջանում են արհեստական կերպով, երբ հայոց լեզուն վարչաիրավական ոլորտներում օգտագործման անթույլատրելիության պայմաններում ջավախահայությունն իսպառ զրկված է իր Հայրենիքում քաղաքակիրթ կերպով ապրելու և արարելու հնարավորությունից: Ինչ վերաբերում է ՀՀ Նախագահներին, ապա Դուք երևի լսած կլինեք ՀՀ Նախագահ Ս. Սարգսյանի` 2009թ. սեպտեմբերին արված հայտարարությունը, որով նա հստակ խոսեց Ջավախքում հայոց լեզվին տրվելիք պետական կարգավիճակի մասին, որին վրացական կողմը հատուկ ծաղրանքով պատասխանեց:

 

 

"Տարածաշրջանում հայ երեխաների թվաքանակի հետ համապատասխանաբար պակասում է նաեւ Վրաց եւ այլ երեխաների թիվը:

Իսկ ով ասաց, որ տարածաշրջանում հայկական կրթօջախ է փակվել:Եթե տեղյակ եք գոնե մի դպրոցի անուն նշեք…”:  

Նշենք, 2006թ. փակվեց Ախալցխայի շրջանի հայկական Ղուլալիս գյուղի դպրոցը, փակման եզրին են Ախալցխայի շրջանի Խակ, Օրալ, Ծիրա հայկական գյուղերի տարրական դպրոցները, որոնք ունեն գրեթե սպառվող աշակերտություն: Վերջիններս անգամ չեն ներառված Ախալցխայի Կրթական ռեսուրս – կենտրոնի դպրոցների ցանկում: Ուղղակի տեղի հայության հերոսական դիմադրության շնորհիվ է, որ ամեն անգամ ևս մեկ տարով երկարաձգվում է Աբասթումանի` երբեմնի հայաշատ քաղաքի վրացական դպրոցի հայկական բաժանմունքի կյանքը: Ավելացնենք նաև, որ 2007թ. սեպտեմբերի 24-ին, Ախալցխայի շրջանի Սվիր և Կլդե վրացական գյուղերում բացվեցին երկու նոր, խոշոր վրացական դպրոցներ: Թե՞ Ձեր համար Ջավախքը միմիայն Ախալքալաքն է, որտեղ ևս հայ աշակերտների քանակը վերջին 10 տարիների ընթացքում 25.000 –ից իջել է 13.000-ի: Դարձյա՞լ խեղաթյուրում ենք փաստերը:  

 

"Հիշել է պետք, թե ինչպես նյութական ու բարոյական աջակցություն ենք ստանում ՀՀ-ից  (դպրոցական գույք, դասագրքեր մեթոդական  ու այլ տեսակի գրականություն, ուսումնական հիմնարկների ամենամյա վերանորոգման աշխատանքներ, նույնիսկ դպրոցաշինության գործունեություն եւն): Եվ եթե մեր կողմից տրվող փաստերը չեն համապատասխանում  Ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդվարդ Ափրամյանին  "թե Աբրահամյանին”, բար եղեք այս մասին էլ շշնջալ նրա եւ նմանների ականջին”:

Կներեք, բայց այստեղ հենց Դուք եք ստում. ՀՀ-ի պարագայում մենք խոսել ենք ավելի շատ քաղաքական դիտանկյունից, կան` կրթական, չնայած այստեղ ևս ՀՀ-ի բացթողումներն ակնհայտ են:  

"Անհիմն է նաեւ այն փաստարկումը, թե այսեղ ամեն ինչ արվում է, որ հայ ազգաբնակչությունը հոգեւոր, մշակութային եւ կրթական կյանքով ամեն կերպ պոկվի Հայաստանից: Նման փորձեր չեն արվում, հակահայկական փորձեր չեն արվում վրացական գործոնի "հաշվին””:

Դուք երևի վերջին շրջանում չեք հատել ՀՀ-Վրաստան սահմանը: Ամեն դեպքում` լսած կլինեք, թե ինչ է կատարվում այնտեղ: Այս տողերը գրելիս Ձեր մոտ սեփական խղճի արթնացման փաստ արդյո՞ք չի նկատվել:   

"Ինչ վերաբերվում է վրաց լեզվի բարձրագույն կրթությամբ ուսուցիչ- ուսուցչուհիներին, նրանք համեստ անձինք են եւ երբեք չեն համակված հակահայկական տրամադրությամբ, եւ հարկ է նշել, որ նրանցից շատերը հայ գործընկերների հետ խոսում են հայերեն եւ կամ ձգտում խոսել "երեխաների” մայրենի լեզվով, նույնիսկ վիրավորկան է մեզ համար ձեր այն սխալ-սուտ հայտարարությունը, թե նրանք փորձագետներ են, վերահսկում են ուսումնական գործընթացը կամ դպրոցի աշխատողները վախենում են ուսուցչանոցում մտքեր փոխանակել, զրուցել մայրենի լեզվով` հայերենով”:

 

Այս տողերից հետո մենք երեք բան ենք եզրակացնում. առաջինը`  երևի մենք ավելի շատ ենք լինում Ջավախքի դպրոցներում, քան` Դուք: Երկրորդը` որ, Դուք բոլորովին տեղյակ չեք Ջավախքի դպրոցների ներքին բարոյահոգեբանական վիճակից: Եվ երրորդը` որ գիտեք ամեն ինչ, սակայն "հասկանալի պատճառներով” ստիպված եք բոլորովին այլ բան ասելու: Բավական է նայեք հայկական դպրոցներ գործուղված այդ վրացիներ դեմքերին` այն պահին, երբ ինչ-որ մեկը հայկական թերթ կամ գիրք է դնում սեղանին, այդ ժամանակ կեզրակացնեք, թե բանն ինչումն է:

"Տեղին է հիշեցնել, որ վերջին 12-ամյա ուսպլանում մայրենի լեզվին հատկացված դասաժամերի քանակը մնում է անփոփոխ, իսկ վրացական դպրոցներում գործող ուսպլանում նույն շրջանում մեկական ժամով պակասում է հայերենից, հատկապես տարրական դասարանում:

Գործող ուսպլանով տրված նախասիրական սակավաթիվ ժամերի փոխարեն կրկնակի, նույնիսկ եռակի չափով ավելացել են ընտրովի ժամերի քանակը: Իսկ աշակերտները, մանկավարժական եւ հոգեբարձական խորհուրդները 2-րդ եւ 3-րդ աստիճանի դպրոցների սովորողների համար ընտրում են մայրենի լեզվի, հայ ժողովրդի պատմության առարկաները: Միաժամանակ համոզիչ կերպով իմացեք, որ Ջավախքի հայկական բոլոր դպրոցներում անխտիր ուսուցվում է << Հայ ժողովրդի պատմություն>> առարկան”:

Այստեղ խոսքը վերաբերում է ոչ թե մասնավոր դեպքերին, երբ հայ տնօրենների խղճի կամոք ուսուցանվում է հայոց պատմությունը (այն էլ` ոչ բոլոր դպրոցներում: Կրկնում ենք, մեր համար Ջավախքը ոչ միայն Ախալքալաքի շրջանն է), այլ` պետական կրթական ծրագրերի մեջ չներառելուն: Սա` մի կողմից: Մյուս կողմից` ինչ է նշանակում, երբ ՀՀ-Վրաստան սահմանում մարդկանց ձեռքից խլում են հայոց պատմության կամ նման այլ գրքեր և զգուշացնում, որ գիրքն արգելված է Ջավախքում: Հետաքրքիր է, այդ "նախասիրական” ժամերին ի՞նչ գրքերով են ուսուցանելու "Հայոց պատմությունը”:  

"Հայաստանի բուհերն ավարտած եւ Ջավախք վերադարձող գրեթե բոլոր մասնագեներն ընդունվել են աշխատանքի: Իսկ ինչ վերաբերվում է  պարոն Ափրամյանի մտահոգությունը` Ջավախքում հայակական բուհ ստեղծելու մասին, ապա բոլոր ջավախքցիները ցնծությամբ կողջունեն որոշման իրագործումը”:

Մենք դարձյալ խնդիրը դիտարկել ենք գլոբալ ասպեկտով: Ուրախ ենք, որ բոլորին ընդունում եք, սակայն վրացերենի իմացության պարտադիր պահանջը` բոլոր վարչական օղակներում, ստիպում է բազմահազար ջավախահայ ուսանողների անգործ թափառել այս ու այն վայրերում:   

""Ձեր տեղեկություններով” պետք է մեղանչեք այն ճշգրիտ փաստի հանդեպ, որ վրացական կողմը գոնե մեկ անգամ չի հիշեցրել այն մասին, որ մայրենի լեզվով ուսուցանվող բոլոր առարկաներն ուսուցվում են Հայաստանում լույս տեսած դասագրքերով, նույնիսկ առաջին դասարանի <<Այբբենարանը>>, բցառությամբ` Վրաստանի պատմության եւ աշխարհագրության դասագրքերի”:

Այստեղ ավելի շատ Դուք եք պարտավոր մեղանչելու, քանի որ բացի հայոց լեզվից ու հայ գրականությունից, ՀՀ-ից ներմուծված բոլոր դասագրքերը արգելված են կիրառելու Ջավախքի դպրոցներում: Դրա փոխարեն ստիպում են կիրառել Թիֆլիսում հրատարակված անորակ և թանկարժեք դասագրքերը: ՀՀ ԿԳ նախարարությունը ցանկանում էր նաև հայոց պատմության, աշխարհագրության և այլ գրքեր ուղարկել, որոնք "նախասիրական” ժամերին պետք է կիրառվեին, սակայն Վրաստանի ԿԳՆ-ն խստիվ արգելել է:  

"Ավելորդ չէ Տաթեւին հիշեցնել, որ Ախալքալակիի շրջանում ոչ մի տնօրեն աշխատանքից չի ազատվում:  Այդ պաշտոնը թողել են 70 եւ ավելի տարեկան տնօրենների, եւ դա իրենց դիմումի համաձայն: Պետք է տեղյակ լինել, որ եթե շրջանի մոտ 2 դպրոցներում գործումեն հայ-վրացական բաժիններ, որոնց տնօրենները միայն հայեր են”:

Եթե թույլ կտաք` մենք պատասխանենք. վրաց պետական քաղաքականության պաշտպանի դերն ամբողջովին ստանձնել եք Դուք: Այնինչ` խոսքը չի վերաբերում Ձեր` տնօրեններին ազատելու մասին հրամաններին: Համակարգն է ազատել այդ տնօրեններին: Ջավախքի մոտ 150  հայկական դպրոցների տնօրենները, բացառությամբ 1-2 հատուկ դեպքերի, չկարողանալով հաղթահարել 2007թ. անցկացված վերավորակավորման քննության վրացերենի իմացության փուլը, ներկայումս գտնվում են ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում: Եթե հաջորդ փորձությանը նույնպես "չդիմացան”, ապա վերջիններիս տեղերը կամաց-կամաց զբաղեցնելու են կամ վրացիները, կամ վրացերենին փայլուն տիրապետող ինչ-ինչ հայեր: Սա միջազգային կոնվենցիաների կոպիտ խախտում է: 

Ահա այն ամենը, ինչ կուզենայինք նշել սույն նամակով:

Հարգանքով` Ազգային նոր պահպանողական շարժման Նախագահ Էդգար Հելհելյան
Դիտումներ: 841 | Ավելացրել է: Virab | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am