Նախագահ Ալիևի տունը կռիվ էր ընկել: Որտեղից որտեղ` առանց հատուկ հրավերի,
նրա առանձնասենյակում հայտնվել էին «Գորշ գայլերը», բռնել Իլհամի բկից ու
պահանջում էին. -Տոր պագլամիզ գայտար /թարգ.` հետ բեր մեր հողերը/: Ի~նչ
կարող էր անել խեղճ Իլհամը: Փորձում էր «գիշատիչներիչնե բացատրել:
-Գարդաշլար, բու մամկյուն դէիլ /թարգ.` դա անհնար է, եղբայրներ/...
-Ախր ոնց այս ապուշները չեն հասկանում: Ասենք թե սկսեցի էդ անտեր
պատերազմը, բա հետո ոնց եմ տակից դուրս գալու,- զայրացած ասում էր նա իր
խորհրդականին` այն բանից հետո, երբ «գայլերը» վերջապես բարեհաճեցին լքել
նրա առանձնասենյակը: -Թագավորն ապրած կենա,- պատասխանում էր
խորհրդականը,- ախր մեր ռազմական բյուջեն մի քանի անգամ ավելի է: Հանգիստ
կհաղթենք էդ «Էրմենիաստանին»: -Ուֆֆ,էս ում եմ բերել ինձ խորհրդական,-
բարկացած բացականչեց Իլհամը,- այ մարդ, հորս տարիքի մարդ ես, բայց թեկուզ
20 տարի ել անցնի, հորս պես իմաստուն չես դառնա... Ու Իլհամի աչքերը
արցունքով լցվեցին. -Պապա~, ինչի էդպես շուտ հեռացար, ինձ թողեցիր
մենակ էս անտեր կոնֆլիկտի հետ, վա~յ, պապա, վա~յ... Այսպես մրմնջում էր
Իլհամը, հետո հանկարծ հավաքեց իրեն. - Վուգար, այ մարդ, ինչ մեծ
բյուջե, ինչ բան: Հետո ինչ, որ հայտարարում ենք, թե մենք հայերից հարուստ
ենք: Այո~, զենք ունենք, ուտելիքն էլ նորմալ է բանակում... -Ես կասեի
նույնիսկ չափից ավելի նորմալ է, այսինքն աննորմալ չափերի, ձերդ
գերազանցություն,- մրթմրթաց խորհրդականը: -Այո~, դա պրոբլեմ է..., բայց
ավելի մեծ պրոբլեմ է այն, որ Ադրբեջանի զավակները ինչ-որ անհավես են
ծառայում... -Տեր իմ, մեր զինվորները...մերոնց նմանը չկա...,նրանք
ամենաուժեղն են, ամենահայրենասերը...,-թոթովում էր խորհրդականը:
-Վուգար, գնա էդ հեքիաթը լրագրողներին պատմիր, որ Հայաստանի, Եվրամիության
ու ԱՄՆ-ի ականջն էլ ընկնի,- դժգոհ պատասխանեց Իլհամը,- այ մարդ, եթե մեր
զինվորներն էդքան հայրենասեր են, ապա էլ ինչու են սահմանն անցնում ու
հայերին գերի հանձնվում: Բացի այդ,- սենյակում անցուդարձ անելով շարունակեց
Ալիևը,- այդ ինչպես ստացվեց, որ Հայաստանի բանակը ճանաչվեց
ամենամարտունակը տարածաշրջանում,- ու այստեղ Ալիևը հոնքերը կիտեց...
-Տեր իմ, հայերը Եվրոպային կաշառել վերջացրել են, հիմա էլ ԱՄՆ-ին են
իրենց կողմը քաշում: Իսկ այդ «Հայ դատ» կոչվածը մեր ու մեր «քարդաշ»
թուրքերի գլխին լրիվ պատուհաս ա.......Ձերդ գերազանցություն, մի առաջարկ
ունեմ...,-Վուգարն այստեղ խորամանկորեն ժպտում է... -Էշ իդիրյամ սենի,
Վուգար... /թարգ.` լսում եմ քեզ, Վուգար/: -Տեր իմ, առաջարկում եմ մենք
էլ ստեղծենք «Ազերի դատ» կազմակերպություն, թե չէ էդ էրմենները իրանց լրիվ
տվեցին, անցան: -Չէէէէէ, Վուգար, գործ չունենք, եթե Շվեյցարիայի նման
պետությունը դատում է մեր եղբայր թուրքերին ցեղասպանության փաստը մերժելու
համար, ուրեմն մեր վրա էլ հաստատ մի գործ կբացեն: Իսկ ես Եվրոպայի ու
Ամերիկայի մրթմրթոցների հավեսը չունեմ: Թող հանգիստ ապրենք: -Տեր իմ,
եթե պատերազմ սկսվի, ինչ ենք անելու: -Վաաաաաա~յ, Վուգար, ին~չ
պատերազմ: Էդպիսի բան չի լինի: Ամեն կերպ խուսափելու եմ պատերազմից: Եթե
այս պահի դրությամբ պատերազմ սկսենք, հաստատ իմացիր, որ հերիք չի այն, որ
Ղարաբաղը ետ չենք նվաճի, մի բան էլ նոր տարածքներ կկորցնենք,- պատասխանեց
Իլհամը, ապա բազմանշանակ նայելով խորհրդականին, հավելեց. -Վուգար, երևի
հասկանում ես, որ այս խոսակցությունը մեր մեջ պետք է մնա: Հանկարծ
բերանիցդ չթռցնես... Հ.Գ. 45 րոպե անց Իլհամ Ալիևը հանդես եկավ
հերթական ռազմատենչ հայտարարությամբ` Հայաստանին և Արցախին սպառնալով
պատերազմով: