Շաբաթ, 20.04.2024, 04:11

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 
Գլխավոր » 2010 » Փետրվար » 26 » Պահանջ Չինաստանին...
12:48
Պահանջ Չինաստանին...

Երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված արձանագրությունները ոչ այլ ինչ են, քան փաստաթղթերի միջոցով պատմությունը կեղծելու փորձ: Հայ-թուրքական սահմանի բացումը եւ «ճանապարհային քարտեզի» առկայությունը չեն կարող խանգարել հայ ժողովրդին պահանջել Հայոց ցեղասպանության ճանաչում եւ պատմամական արդարության վերականգնում: Այսօր արդիական է դարձել անցյալի մոռացման ու ապագայի տեսլականով ապրելու կոչերը: Բայց մենք պիտի մի բան հասկանանք, ապագան դա անցյալի կրկնությունն է: Եվ քանի դեռ ցեղասպանությունն իրականացնողները չեն պատժվել ու չեն ունեցել իրենց մեղքի զգացումը, մի նոր ցեղասպանությունը դամոկլյան սրի պես կախված է աշխարհի բոլոր ժողովուրդների գլխին: Խոսում են ներելու մասին այն մասին, որ պետք չի լինել հավերժ թշնամի: Այո’,համաձայն եմ որ հավերժ թշնամություն պետք չի, համաձայն եմ որ պետք է ներենք, բայց գիտեմ նաև մի մեծ ճշմարտություն, թշնամուն ներում են նրան ծնկի բերելուց ու բարոյապես ոչնչացնելուց հետո միայն ու մենք կարող ենք ներել միայն այն ժամանակ երբ թուրքիայի վարչապետը ներողություն կխնդրի համայն հայությունից` ծնկի իջած դերզորից մինչև կ. Պոլիս ձգվող հայկական լացի պատի տակ: միայն այն դեպքում երբ կրկնության վտանգը կասեցված կլինի: Ասում են թե թուրքիան այլև այն թուրքիան չէ, որ թուրքերը քաղաքակրթվել են: Ավելի վատ, կամ ինչ տարբերություն քեզ վայրենի բարբարոսն է մորթում թե քաղաքակրթված եվրոպացին: Ես մի բան գիտեմ մենք չենք կարող ու իրավունք չունենք ներել ոչ մեկին` ոչ թուրքիային, ոչ Եվրոպային, ոչ ամերիկային և ոչ էլ ռուսներին, քանզի այն ինչ արեցին թուրքերը, արեցին ամբողջ մարդկության լուռ համաձայնությամբ ու թողտվությամբ: եվ այսօր հավաքվել ենք այստեղ, որովհետև պանթուրքիզմի վտանգը կրկին գլուխ է բարձրացնում և Չինաստանի ժողովրդական հանրապետությունը նրա առջնային թիրախներից մեկն է: այս մասին են փաստում թուրքերի նկրտումները Չինաստանի Սինցզյան-Ույգուրական նահանգում: 2009 թ. հուլիսին Սինցզյան-Ույգուրական նահանգում տեղի ունեցած հակապեկինյան,  դրսևորումները, մի շարք երկրների քաղաքականության արդյունքն էին, որոնք նպատակ էին հետապնդում քաոսի ու պատերազմի մեջ ներքաշել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության խաղաղասեր ժողովուրդներին: Պանթուրքական գաղափարախոսությունը դավանող սադրիչները, ցավոք սրտի, այսօր աշխարհում չեն արժանանում միջազգային հանրության կողմից հստակ գնահատականի, ինչը թույլ է տալիս Թուրքիայի մի շարք պաշտոնյաների կտրուկ հայտարարություններ անել: Պաշտոնական Անկարայի մի շարք հայտարարություններն ի պաշտպանություն Սինցզյան-Ույգուրական նահանգում գործող պանթուրքիստ սադրիչների գործողություններին, ընդգծեց կովկասյան տարածաշրջանի կարևորությունը ՉԺՀ անվտանգության ապահովման ու կայուն զարգացումն ապահովելու համար: Եվ ընդհանրապես Թուրքիայի մեծ թուրան պետություն ստեղծելու նկրտումներին արգելք հանդիսացող երկրները մի քանիսն են Հայաստանը, Չինաստանը:  եվ այսօր հավաքվելով այստեղ մենք կոչ ենք անում Չինաստանի Ժողովրդական հանրապետությանը, Ճանաչել հայոց ցեղասպանությունը: ինչպես նաև Իբրև պատմական արդարության վերականգման փաստ Ճանաչել ի պատասխան ադրբեւջանական ագրեսիայի  Լեռնային Ղարաբաղի ժողովրդի արդար ազգային պայքարի արդյունքում ձեռք բերված անկախությունը: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ազգային անվտանգության օրակարգային խնդիր է պանթուրքիստական ծրագրերի դիմակայումն ու թուրքական էթնո-քաղաքական էքսպանսիայի խափանումը Միջին Ասիա, այնուհետև ՉԺՀ Սինցզյան-Ույգուրական նահանգ, որտեղ բնակվում է թուրքալեզու ազգաբնակչություն: իսկ պանթուրքիզմի հաղթարշավը դեպի Միջին ասիա հարկավոր է կասեցնել հենց կովկասում հակառակ պարագայում կարող է ուշ լինել:

Դիտումներ: 736 | Ավելացրել է: Virab | Վարկանիշ: 5.0/1
Բոլոր մեկնաբանությունները: 0
Դուք գրանցված չեք.
[ Գրանցվել | Մուտք ]
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Փետրվար 2010  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
1234567
891011121314
15161718192021
22232425262728
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am