Գլխավոր » 2010»Ապրիլ»28 » Հայաստանը վտանգված է, քանի որ վտանգված է ջավախահայությունը
20:00
Հայաստանը վտանգված է, քանի որ վտանգված է ջավախահայությունը
Այսօր
Հայաստանում Վրաստանի դեսպանատան մոտ Ազգային նոր պահպանողական շարժումը
հերթական անգամ իր բողոքի ձայնը բարձրացրեց` ի պաշտպանություն
ջավախքահայության: Ազգային նոր պահպանողականշարժմանըմիացել էին 48 հասարակական կազմակերպություններ և 3 քաղաքական
կազմակերպություն` Հայ Յեղափոխական Դաշնակցություն, Սոցիալ -
Դեմոկրատ Հնչակյան, Ժողովրդական կուսակցությունները: Ներկաները Վրաստանի
իշխանություններից պահանջում էին վերջ տալ Ջավախքի մասնատման
քաղաքականությանը, Ծալկայի շրջանը անջատել Քվեմո - Քարթլիի նահանգից և
միացնել Սամցխե – Ջավախք նահանգին, ապա նորաստեղծ նահանգին շնորհել
ինքնավարության կարգավիճակ, հարգել և հիմք ընդունել Ջավախքի միակ քաղաքական
ուժ հանդիսացող Սամցխե – Ջավախքի և Քվեմո Քվարթլիի հայկական հասարակական
կազմակերպությունների խորհրդի` Ջավախքին ինքնավարություն տալու մասին
պահանջը:Իբրև ամփոփում` ներկաները Հայասատանի և Վրաստանիիշխանություններից պահանջեցին միջպետական հարաբերությունները
կառուցել ` Ջավախքի շահերըհաշվի առնելով: Ակցիայի ժամանակ
ելույթներով հանդես եկան շարժման առաջնորդ Էդուարդ Ափրամյանը, շարժման
նախագահ Էդգար Հելհելյանը, փոխնախագահ Մանվել Կոստանդյանը: Նրանք ևս մեկ
անգամ առանձնացրին Ջավախքի խնդիրներն ու դատապարտեցինՎրաստանումիշխանությունների կողմից սանձազերծվող հակաժողովրդական,
հակահայկական քայլերը: Ցույցի մեծաթիվ մասնակիցների հայրենասիրական
վանկարկումներին միացավ նաև երգիչ Գրիգոր Համբարյանի հայրենաշունչ երգը:
Շարժման
առաջնորդ Էդուարդ Ափրամյանը փորձեց նամակ փոխանցել Վրաստանի դեսպանությանը`
ուղղված վրաց իշխանություններին` Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին,
Խորհրդարանի խոսնակ Դավիթ Բաքրաձեին, Արտաքին գործերի նախարար Գրիգոլ
Վաշաձեին, սակայն մեր երկրում հյուր հանդիսացող դեսպանատան
ներկայացուցիչները որոշեցին մեզ հյուրի կարգավիճակով սպասեցնել, ինչին
ընդդիմացան բոլոր ներկաները. նամակը փոխանցվեց իրավապահ մարմիններին: Իսկ
ցույցի մասնակիցները խոստացան հետևողական լինել իրենց պահանջի կատարման
գործում: