Մայիսի 15-ին Ազգային ՆորՊահպանողական Շարժման նախագահ Էդգար Հելհելյանը հանդիպել
է ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են
կրթական ոլորտի մի շարք խնդիրներ. Մասնավորապես` կապված հետբուհական
համակարգում տարկետման իրավունքով տեղերի կրճատման, օտարալեզու դպրոցների
բացման, Ջավախքում բարձրագույն ուսումնական հաստատության բացման հետ: Է. Հելհելյանը
նախարարին է ներկայացրել նոր պահպանողականների մտահոգությունները կրթական
բարեփոխումներում առկա մի շարք ռիսկերի վերաբերյալ: Հանդիպման ընթացքումնախարար Աշոտյանը պատրաստակամություն
է հայտնել հանդիպել ուսանողների հետ և փարատել նախատեսվող
փոփոխությունների հետ կապված մտահոգությունները: Առաջիկա օրերին Ազգային
նոր պահպանողական շարժումը կկազմակերպի փոփոխությունների հետ կապված
մտահոգություններ ունեցող ուսանողների հանդիպումը Ա.Աշոտյանի հետ: