 Մեծարգո Տիարք 1988թ
ողբերգական երկրաշարժից հետո մեր հանրապետությունը հայտնվեց ծանր
իրավիճակում: Երկրաշարժից տուժեցին 21 քաղաք և շրջան, 350 գյուղ, որից 60
ամբողջովին ոչնչացվեց: Զոհվեց 25 հազար մարդ վիրավորվեցին և հաշմանդամ
դարձան 100 հազար մարդ, շուրջ 500 հազար մարդ մնաց անօթևան: Միջազգային
հանրության ցուցաբերած մեծամասշտաբ հումանիտար օգնության և հատկապես մեր
պետության կողմից իրականացված հետևողական քաղաքականության արդյունքում,
անցած 20 և ավելի տարիների ընթացքում հաջողվեց վերացնել երկրաշարժի
արդյունքում հասցված նյութական վնասների հետևանքները: Սակայն Մինչև օրս
դեռևս մնում են մարդիկ, որոնք շարունակում են վերապրել այդ սարսափելի
իրականությունն ու ապրել անմարդկային պայմաններում: Նրանք բազմաթիվ են,
սակայն այս նամակում մենք կփորձենք ներկայացնել կոնկրետ հիմնախնդիր, խոսքը
վերաբերվում է Հանրապետության երբեմնի խոշորագույն
քաղաքներից մեկին` Վանաձորին, մասնավորապես Վանաձոր քաղաքի 5-րդ տնակային
ավանին: Հարգարժան այրեր այսօր `աղետալի երկրաշարժից 22 տարի անց,
վերոնշյալ ավանի բնակիչները շարունակում են ապրել անմարդկային
պայմաններում` զրկված տարրական մարդկային պայմաններից: Ըստ վանաձորի
քաղաքպետարանի բնակարանային ֆոնդի տվյալների 1988-ից հետո ընդհանուր առմամբ Վանաձորում բնակարան է ստացել 5407 ընտանիք, որոնցից 571-ը դրանք ձեռք են բերել բնակարանների գնման վկայագրերի միջոցով:
Անցած տարիներին Վանաձորում կառուցվել է 11 շենք ԱՄՆ Կարմիի Խաչի միջոցներով, ամրացվել է 36 շենք՝ 1604 բնակարաններով: Պետության միջոցներից աղետից տուժած վանաձորցիների համար գնվել է 73 բնակարան, իսկ 35 ընտանիք էլ տեղավորվել է համայնքային ենթակայության բնակարաններում: Վանաձորի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում, որը կառուցվում է նախկին Ֆոտոէտյուդի շենքի տարածքում, 12 ընտանիքի քաղաքապետարանի կողմից հատկացվել են կամ կհատկացվեն բնակարաններ: Նրանք «ֆոտոէտյուդի» նախկին բնակիչներ են, որոնք անցած 19 տարիներին հրաժարվեցին քաղաքի այլ հատվածներում բնակարաններից՝ պահանջելով հենց իրենց նախկին շենքի տարածքում ստանալ բնակարան: Նրանց բնակարանային խնդրի լուծմամբ երկրաշարժից տուն կորցրած ու դեռևս սեփական բնակարաններին սպասող ընտանիքների թիվը Վանաձորում կկազմի 116, որոնց բնակարանային խնդրի լուծման ուղիներ առայժմ Վանաձորի քաղաքապետարանը չունի:
Ինչ վերաբերվում
է խնդրո առարկա `5-րդ կամ Լենինգրադյանի տնակային
ավանին, ապա բնակարանային պայմաններից զրկված է ավելի քան 200 քաղաքացի: Ազգային նոր պահպանողական շարժման իրականացրած աշխատանքների արդյունքում մանրամասն կազմվել է բնակարանային ապահովման սպասող մարդկանց ցուցակը, հաշվառման հասցեն,
նախկին հասցեն և մյուս տվյալները, որոնք ներկայացնում ենք կից.
Հարգարժան պարոնայք դիմում ենք ձեզ խնդրելով ուշադրություն դարձնել Վանաձորի 5-րդ տնակային ավանում առկա սոցիալ տնտեսական անմարդկային վիճակին և քայլեր ձեռնարկել Տնակային ավանի բնակիչներին բնակարաններով ապահովելու համար:
Իսկ Մինչ բանակարանային ապահովման հարցի լուծումը գոնե բարելավել նրանց կոմունալ հարմարությունները և ապահովել այնպիսի տարրական պայմաններով ինչպիսիք են խմելու ջուրն ու բնական գազը, որոնց բացակյությունը 21-րդ դարում, կարծում եմ համամիտ եք, անթույլատրելի է:
Հարգանքներով` Ազգային Նոր
Պահպանողական Շարժման
Կենտրոնական Կոմիտե
Առաջնորդ` Էդուարդ Ափրամյան Նախագահ` Էդգար Հելհելյան
|