Վեհափա’ռ տեր,
Մեծ ուրախությամբ
տեղեկացանք, որ առաջիկայում մեկնում եք Ջավախք: Ձեր այցի մասին լուրը մեծ ոգևորություն է առաջացրել նաև ջավախահայության շրջանում: Բազմիցս ենք նշել, որ Սամցխե-Ջավախք-Ծալկա (այսուհետ`
Ջավախք)
տարածաշրջանը,
որը ՀՀ-ն շրջափակող «մուսուլմանական ծովի» միակ
«քրիստոնյա շնչափողն է», այսօր ունի հայապահպանության, դրանով նաև` հայրենապահպանության մեծ խնդիր:
Ավելացնենք,
որ Ջավախք տարածաշրջանն իր 7 շրջաններով
(Ադիգենի,
Ախալցխայի,
Բորժոմի,
Ասպինձայի,
Ախալքալաքի,
Նինոծմինդայի,
Ծալկայի շրջաններ) միասին վերցրած ունի 120 հայկական գյուղ,
մյուս
7 գյուղերում վրացիների և ռուսների կողքին ևս գերակշռում են հայերը: Ջավախքն ունի հայկական 2 քաղաքներ` Ախալքալաքն ու Նինոծմինդան, 1 հայախառը քաղաք` Ախալցխան,
ևս 2 հայախառը ավաններ` Աբասթումանն ու Վալեն:
Հայերի որոշակի տոկոս ապրում է նաև Ջավախքի մյուս քաղաք-ավաններում`
Ասպինձայում, Բակուրիանում, Բորժոմում:
Վերոնշյալ 120 հայկական գյուղերից (20-ը կաթոլիկ), որտեղ պետք էր, որ Հայ Առաքելական
Եկեղեցին ակտիվորեն գործեր:
Սակայն վերոնշյալ բնակավայրերի համար Ջավախք են գործուղված ընդամենը 5-6 հոգևորականներ,
որոնք,
եթե անգամ աշխատեն ֆանտաստիկ արագությամբ, ի վիճակի են պարբերական կարգով արարողություններ իրականացնելու ընդամենը 15-20 եկեղեցիներում:
Վեհափա’ռ տեր,
Ջավախքի շուրջ 100 հայկական
բնակավայրեր կամ ունեն կիսավեր ու լքված, կամ կանգուն, սակայն կողպված
եկեղեցիներ: Հաշվի առնելով մի շարք հանգամանքներ` մենք գտնում ենք
հետևյալը.
- Հայ Առաքելական Եկեղեցին հարկ է,
որ, իբրև ռազմավարական պլան, առաջիկա ժամանակաընթացքում ամեն կերպ ձգտի
հաստատվել վերոբերյալ 100 կետերում: Այդ գործընթացի համար հարկ է, որ մեկ
առ մեկ վերահիմնվեն, վերանորոգվեն և վերաբացվեն
տեղի եկեղեցիները: Առաջին հայացքից ահռելի այս աշխատանքները մեծապես
կարող են իրենց վրա վերցնել ծագումով այդ բնակավայրերից, արտերկրում
գործարարությամբ զբաղվող մարդիկ: Հարկ է միայն, որ մշակվեն այդ
մարդկանց տվյալ աշխատանքների մեջ ներգրավելու
մեխանիզմներ:
- Հայ Աառաքելական Եկեղեցու այս ռազմավարական ծրագրի առաջին
փուլը պետք է լինի հիմնվելը Ջավախքի վերոբերյալ բնակավարերից հատկապես այն
կետերում, որոնք ունեն ստրատեգիական խոշոր նշանակություն: Պատահական չէ, որ
Վրաց
Ուղղափառ Եկեղեցին
աներկբայորեն հիմնվում և մեծ թափով
ծլարձակվում է հենց
այդ տեղերում: Հայ
Աառաքելական Եկեղեցու, այդ
տեղերում հիմնվելը կարող է ինչ-որ կերպ չեզոքացնել Վրաց Ուղղափառ Եկեղեցու
էքսպանսիոնիստական քաղաքականությունը: Այդպիսի ռազմավարական կետեր են
Փոկան, Գանձան, Գորելովկան, Ծալկայի 13 գյուղերից առնվազն մեկը, Տաբածղուրը, Բարալեթը,
Դամալան, Սուխլիսը, Աբասթուման գյուղն ու ավանը և այլն: Նշենք նաև, որ Վրաց Ուղղափառ Եկեղեցին արդեն
նշվածներից որոշ տարածքներում
ամրանում է մեծ թափով:
- Վերոհիշյալ երկու կետերում
մատնանշվող քայլերը գրեթե անհնար է իրականացնել, եթե Ջավախքը չունենա
առանձին հոգևոր թեմ: Հուսով ենք, որ Ձեր այցն սկիզբ կդնի վերջինիս բացման
աշխատանքներին:
-
Վեհափա’ռ Տեր,
Ցավում ենք, սակայն չենք կարող չմատնանշել ևս մեկ խնդրահարույց իրողություն: Ինչպես հայտնի է` վերջին շրջանում մեծ թափով ընթանում է Ախալցխայի Երևման Սբ. Խաչ եկեղեցու` տեղի հայությունից օտարման և վրացացման գործընթացը, և տեղի հայությունը մեծ վրդովմունք է ապրում այս ամենի հետ կապված: Այդ առթիվ մի շարք բողոքագրեր ստացվեցին ինչպես ախալցխահայության, այնպես էլ տեղի հոգևոր հովիվների անուններից: Եկեղեցու բռնազավթման փաստը, սակայն,
բոլորովին այլ դիրքերից մեկնաբանվեց Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի կողմից, իսկ տեղի աշխարհիկ և եկեղեցական գործիչների արդարացի բողոքի ձայները նրա կողմից որակվեցին որպես պրովոկացիաներ կամ ստահոդ լուրեր:
Վեհափա’ռ Տեր,
Ողջ ջավախահայությունը մեծապես
վրդովված է Վիրահայոց թեմի առաջնորդի այսպիսի արարքից: Ուստի մենք գտնում
ենք, որ նրա գործունեության շարունակությունը հետզհետե դառնում է
անարդյունավետ, եթե չասենք` վնասակար, քանի որ նրա այդպիսի քայլերը կարող
են հանգեցնել ջավախահայության շրջանում ներհայկական մթնոլորտի շիկացմանն ու
ժողովրդի պառակտմանը: Մյուս կողմից` նրա պաշտոնավարման պարագայում, Մայր
Աթոռում կարող են շարունակաբար ստացվել իրականությանը չհամապատասխանող
տեղեկություններ, ինչպես դա հաճախ տեղի է ունենում մինչ օրս: Նման
եկեղեցական գործչի արարքները պատիվ չեն բերում ոչ մեր ժողովրդին և ոչ էլ
Սբ. Էջմիածնին:
Հուսով ենք, որ մեր կողմից առաջ
քաշված խնդիրները շուտափույթ կերպով կարժանանա Ձեր
սուրբ հովանավորությանը:
Որդիական խոնարհութեամբ
մատչինք ի համբոյր Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն`
Ազգային նոր պահպանողական շարժման Կենտրոնական կոմիտե