Հինգշաբթի, 02.05.2024, 12:35

Գլխավոր
·
Կայքի մենյու
Դիտումներ
free counters
Վիճակագրություն

Կապի մեջ են 1
Հյուրեր 1
Օգտվողներ 0
RSS
Փնտրել
 Հոդվածներ
Էդգար ՀԵԼՀԵԼՅԱՆ

ՆՈՐ ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՈՐՊԵՍ ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՈՒ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԱՐՃ ՃԱՆԱՊԱՐՀ

ժամանակակից քաղաքական գաղափարախոսությունների մեջ իր ուրույն տեղն ունի պահպանողականությունը, որը որպես քաղաքական ուղղություն իր հերթին բաժանվում է երեք հոսանքների` ավանդական պահպանողականություն, լիբերտալիստական պահպանողականություն և նոր պահպանողականություն: Պահպանողական հոսանքներից պատմականորեն առաջինը ձևավորվել է ավանդական թեքումը: Ավանդական պահպանողական ուղղության գաղափարական հիմքերը արտահայտված են Բերքի, Մեսթրի և Բոնալդի դրույթներում: Ավանդականները շեշտը դնում են դասական շուկայական տնտեսության և բարոյական ավանդույթների պահպանման վրա: Ի տարբերություն Նոր աջերի, ավանդականները հիմնվում են ոչ թե հասարակական կյանքում պետության միջամտության չափը որոշելու վրա, այլ որպես այդպիսին, պետության դրսևորման կարևորագույն գործոն են համարում իշխանության հեղինակության արմատավորումը`իշխանությունը համարելով բոլոր ազատությունների նախապայմանը: Նրանք ժամանակակից <<արտադրողական հասարակությունը>> դիտարկում են որպես ընդհանուր հնազանդության սուբյեկտ, որտեղ իրական ազատությունները ապահովվում են ուժեղ պետության առկայությամբ: Նրանց գաղափարախոսությունը հանգում է մարդկանց կամքից անկախ գործող բնական գործոնների նկատմամբ համոզմունքի, ըստ որի մարդկային հասարակությունը <<հոգևոր միություն>> է, ուստի հասարակության կենսունակությունը ապահովելու համար անհրաժեշտ է ապահովել պատմական ավանդական արժեհամակարգի հաջորդականությունը: Հասարակության ձևափոխումները չպետք է արագացվեն և ընթանան արհեստական ճանապարհով, քանի որ դրանք իարականանալու են բնական ճանապարհով: Ահա այստեղ է որ բավականին համադրելի եզրեր են գտնում ավանդական պահպանողական և ազգայնական գաղափարախոսությունները: Սակայն չպետք է մոռանալ, որ եթե ազգայնականությունը կարելի է դիտարկել որպես Ազգ-ենթահամակարգի կենսաապահովման հայեցակարգ, ապա ավանդական պահպանողականությունը պետք է բնորոշել որպես պետություն-ենթահամակարգի կենսաապահովման աշխարհայացք: Ազգայնականությունը նախասկզբնական հավատամքի հետևորդ է, պահպանողականությունը` դասական կրոնի կողմնակից և ընդորում, վերջինիս կազմակերպման ձևը` եկեղեցին, ավելի է կարևորում քան կրոնը: Ազգայնականի համար պետության կառուցվածքը, կառավարման համակարգն ու տնտեսական կառավարման ձևերը առաջնային չեն, կարևորը` դրանք ծառայեն ազգին: Պահպանողականությունը մասնավոր սեփականության համոզված կողմնակից է, շուկայական տնտեսության ջատագով, պետական կարգի և իշխանության կառուցվածքի վերաբերյալ ունի որոշակի պատկերացումներ: Ազգայնականությունը յուրաքանչյուր անհատի դիտարկելով Ազգ հասկացության համակարգում, չի ընդունում սոցիալական բևեռացումը, մինչդեռ պահպանողականությունը, առաջ քաշելով անհատի` որպես ինքնին կարևորագույն գործոնի, որը պետք է վստահի սեփական ուժերին, կիրառում է մի կառուցակարգ, որը բերում է մրցակցության, ուժերի գերլարումի, ինչը բարձրացնում է ուժեղներին և իջեցնում` թույլերին: Սակայն, չնայած ազգայնականության և պահպանողականության էական տարբերություններին, դրանք անլուծելի հակասությունների բնույթ չեն ընդունում. ավելին` զարգանալով դրույթ-հակադրույթ-համադրույթ տրամաբանության մեջ, տալիս են նոր որակ, օրինակ պահպանողական հեղափողության գաղափարը, որի նպատակն է ապագայում վերականգնել օրինակելի անցյալը` ստեղծելով այն ինչն արժանի է պահպանման: Պահպանողականության հաջորդ տարատեսակը, կամ զարգացման հաջորդ փուլը դա Լիբերտալիստական պահպանողականությունն է, որը մի կողմից ընդօրինակում և շարունակում է ազատության ձգտումը, մյուս կողմից` բացառում ազատ ձեռներեցության, անհատական ու ընտանեկան տնտեսության էռոզիան, որպես սոցիալական կարգերի մոդել ընդունելով ազատ հասարակական պայմանագրի կիրառման արդյունքում հաստատված <<գործատու-աշխատող>> կարգը: Լիբերտալիստները, հանդես գալով որպես ազատ ձեռներեցության, կարգ ու կանոնի, օրինականության ավանդական սկզբունքների ջատագովներ, դուրս եկան լիբերալ-ռեֆորմիզմի <<պետության համընդհանուր բարեկեցություն>> գաղափարի դեմ` համարելով այն սոցիալիզմի տանող ուղի: Նրանց կարծիքով ժամանակակից չարիքների առաջացման պատճառը դա պետության կողմից ազատ շուկայական սկզբունքների անտեսումն է: Լիբերտալիզմի հիմքում ընկած է մարդու, որպես իր կյանքը միանձնյա կարգավորող սուբյեկտի, իր գործողություններում ազատ լինելու գաղափարը: Նրանք հասարակությունը դիտում են որպես ինքնավար անհատներից կազմված պարզ մեխանիզմ: Պետական քաղաքականության կարևորագույն լծակ էին համարում հավատն ու հարգանքը ավանդույթների նկատմամբ: Պահպանողական գաղափարախոսության հոսանքներից համեմատաբար նոր ուղությունը դա նոր պահպանողական գաղափարախոսությունն է: Հմաշխարհային տնտեսական ճգնաժամը կասկածի տակ դրեց այն դրույթը, թե տնտեսությունը, սոցիլական հարաբերություններն ու հոգևոր ոլորտը պարունակում են ավտոմատ կերպով գործի դրվող և կայունացնող համապատասխան տարրեր: Հասկանալով, որ տնտեսական ճգնաժամի և քաղաքական խնդիրների հիմնական պատճառը պետության անկառավարելիությունն է, որ առաջացել է լիբերալիզմի ազդեցության տակ ընկած քաղաքացիների անհնազանդության և իշխանությունների պասիվության պատճառով, նոր պահպանողականները իրենց գաղափարներն ու ավանդական արժեքները համապատասխանեցրեցին հասարակության ինդուստրիալ զարգացման ներկա փուլի պահանջներին: Մարդկանց սոցիալական բևեռացման, տեխնիկական միջավայրից նրանց կախվածության խորացման, կյանքի արագացող տեմպերի, հոգևոր և էկոլոգիական հավասարակշռության խախտման պայմաններում նոր պահպանողականները առաջարկեցին ընտանիքի ու կրոնի, պետության ու սոցիալական կայունության գերակայություն: Ընդ որում սոցիալական կայունության գերակայությունը պետք է հենվի հասարակության ու պետության փոխօգնության, փոխադարձ պատասխանատվության, պետական կարգ ու կանոնի վրա: Ի տարբերություն լիբերալների` նեոպահպանողականները գտնում են, որ պետությունը պետք է հենվի բարոյական սկզբունքների և հասարակության միասնության պահպանման վրա, ապահովի կարգ ու կանոնի, օրինականության վրա հիմնված անհատի կենսական պայմանները, քաղաքական միավորումների ստեղծման հնարավորությունը, քաղաքացիական հասարակության ինստիտուտների զարգացումը` այս ամենը զուգակցելով բարոյական սկզբունքների և ազգային ավանդույթների հետ, առաջ քաշելով սոցիալապես պատասխանատու անհատի և քաղաքականապես կայուն պետության պարզ բանաձևը: Տնտեսական ոլորտում նեոպահպանողականները հանդես են գալիս որպես ազատ շուկայի և մրցակցության, պետական միջամտության սահմանափակման կողմնակից: Հանդես գալով ազատ շուկայի օգտին` նոր պահպանողականությունը, միաժամանակ, կտրականապես մերժում է նման հարաբերությունների փոխանցումը քաղաքական դաշտ: Նեոպահպանողականների քաղաքական հայացքների համակարգը հենվում է հիմնականում հետևյալ սկզբունքների վրա` անհատի ենթարկում պետությանը, ազգի քաղաքական և հոգևոր ընդունակությունների ապահովում և պահպանում և հակառակորդի նկատմամբ ամենաարմատական միջոցների կիրառում: Նեոպահպանողականները, իշխանությունը համարելով առանձին անհատների կամ խմբերի հնարավորությունը` արձագանքելու հասարակական տարբեր իրադրություններին և ունակությունը` ներազդելու դրանց վրա, յուրահատուկ մոտեցում են ցուցաբերում իշխանությունների տարանջատման հարցին: Նեոպահպանողականությունը արդի առաջնային խնդիր է համարում ոչ թե իշխանությունների երեք ճյուղերի միջև օպտիմալ փոխհարաբերությունների հաստատումը, այլ իշխանության բաժանումը պետության, տնտեսության և ԶԼՄ-ների միջև: Համարելով, որ ակտիվ և հստակ քաղաքականության իրականացման համար, միայն <<Ընտրյալ>> կամ սահմանափակ ժողովրդավարությունը կարող է առավել արդյունավետ կարգավորել հասարակական կյանքը (առավել ևս, որ ԶԼՄ-ների կողմից հասարակական կարծիքը մանիպուլացիայի ենթարկելու հնարավորության պայմաններում չի կարելի բացարձակացնել մեծամասնության կամքը), նեոպահպանողականները առաջ են քաշում <<ընտրյալների ժողովրդավարական տիրապետության>> գաղափարը, ընդ որում ընտրյալ ասելով հասկանում են ոչ թե պարտադիր իշխող դասակարգի վերնախավը, այլ բարձր մասնագիտական ու ինտելեկտուալ որակավորում ունեցող փոքրամասնությունը, հասարակության բոլոր ոլորտների գիտակից ու առողջ ուժերը, քանի որ <<մեծամասնության ժողովրդավարության>>` հասարակության բոլոր խավերին պետության կառավարման գործում ընդգրկելու գաղափարը ոչ միայն անիրական է այլև` վտանգավոր: Հանդես գալով որպես ազգային ավանդականի ու առաքինի համամարդկայինի համադրման ճանապարհով բնականոն զարգացման քաղաքական ուղեգծի կողմնակից` նեոպահպանողականությունը ամբողջ աշխարհում լուրջ վերելք է ապրում: Լեհաստանում 2005թ իշխանության եկավ <<Իրավունք և Արդարություն>> նոր պահպանողական կուսակցությունը, Չեխիայում 2006թ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարավ նոր պահպանողական <<Քաղաքացիական ժողովրդավարության հենք>> կուսակցությունը, որի առաջնորդ Վացլավ Կլաուսը մինչ այդ ընտրվեց Չեխիայի նախագահ: Դեպի նեոպահապանողական գաղափարախոսական ուղեգիծ է շարժվում նաև Հունգարիան, որտեղ այդ թևն առաջնորդող <<Ֆիդես>> կուսակցությունը վայելում է հունգարացիների մեծամասնության վստահությունը, Ռումինիայում ուժեղ է նեոպահպանողական <<Մեծ Ռումինիա>> կուսակցությունը, Բելգիայում` <<Ֆլամանդական շահ>> կուսակցությունը, Ֆրանսիայում` Լը Պենի <<Ազգային Ճակատն>> ու դըգոլական <<Միավորում հանուն հանրապետության>> շարժումը, Ռուսաստանում <<Եդինայա Ռոսիան>> և այլն: Ամբողջ աշխարհում և հատկապես արևելյան ու կենտրոնական Եվրոպայում նկատվում են նոր պահպանողական հայացքների ուժեղացում: Ձախերի և ազատականների քաղաքակնության հետևանքով ամբողջ աշխարհում խորացել է անջրպետը իշխող վերնախավի և հասարակության միջև, ինչը առաջացրել է նոր գաղափարների պահանջարկ, ինչով էլ հենց հանդես են գալիս նոր պահպանողականները` առաջ քաշելով նպատակային ազգային քաղաքական ծրագրեր, որոնք հենված են երեք ավանդական արժեքների վրա` ընտանիք, կրոն, ազգայնականություն: Նոր պահպանողականները գտնում են, որ ռասսաների ու քաղաքակրթությունների խառնուրդը, որ փորձում են իրագործել ձախերն ու ազատականները, կբերի քաղաքակրթության վախճանի քանզի համամարդկային արժեհամակարգը կազմված է առանձին ազգային արժեհամակարգերից, որտեղ յուրաքանչյուր դետալի խեղաթյուրումը կբերի ամբողջի խեղաթյուրման: Հայտարարելով որ լիբերալ քաղաքական համակարգը ունակ չէ դիմակայել համաշխարհային հանրության առջև ծառացած նոր մարտահրավերների`, նեոպահպանողականները քաղաքական համակարգ են մտնում նոր գաղափարներով, նոր մտածողությամբ ու խնդիրների լուծման ուրույն բանաձևով:





Էդգար ՀԵԼՀԵԼՅԱՆ


ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՑՔԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է ԱՍԻԱ


Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները և նոր ձևավորվող աշխարհաքաղաքական ու տնտեսական հզոր միավորւոմները էականորեն սկսում են փոխել խաղի կանոնները: Մինչև վերջին ժամանակներս միակ գերտերություն հանդիսացող և խաղի կանոնները միայնակ թելադրող ԱՄՆ դիրքերը սկսում են երերալ: Կորցնելով իր քաղաքական ու տնտեսական ազդեցության զգալի մասը Մերձավոր Արևելքում և Կենտրոնական Եվրոպայում` ԱՄՆ-ը քիչ-քիչ սկսում է համակերպվել աշխարհի գերտերություններից միայն մեկը լինելու հեռանկարի հետ: Միաժամանակ,ներկայիս միաբևեռ համակարգի փլուզմանը զուգընթաց, իր դիրքերը զգալիորեն զիջում և ներքին կազմակերպչական առումով խարխլվում է նաև ՆԱՏՕ-ն, քանի որ աճում են այդ կազմակերպության անդամ երկրների միջև հակասությունները քաղաքական, գաղափարական ու տնտեսական ոլորտներում: Այս ամենին համընթաց համաշխարհային քաղաքական առանցքը դանդաղ, բայց` անշեղորեն տեղափոխվում է դեպի Ասիա: Չինաստանը,որի ՀՆԱ-ն վերջին 30 տարիների ընթացքում աճել է 4 անգամ, շարունակում է իր ներքին ռեսուրսների ու ասիական երկրների հետ ապրանքաշրջանառության ծավալների մեծացման հաշվին մեծացնել իր ներուժը: Վերլուծաբանների մեծ մասի կարծիքով, Չինաստանը, զարգացման նման տեմպերով (տարեկան 9-11% տընտեսական աճ) 15 տարի հետո կվերածվի աշխարհի առաջին գերտերության: Միայն ՉԺՀ տնօրինության տակ գտնվող ԱՄՆ արժեթղթերի ծավալը Չինաստանին իրական հնարավորություն է տալիս` ամերիկյան և համաշխարհային ֆինանսական համակարգի վրա ազդելու համար:Սա թույլ է տալիս ենթադրել, որ 2040թ համաշխարհային ՀՆԱ 16-18 %-ը բաժին կընկնի Չինաստանին: Այսպիսով, առանց երկմտելու կարելի է նշել, որ չինաստանը, հզորանալով, ոչ թե կներգրավվի քաղաքական ու տնտեսական համաշխարհային համակարգի մեջ, այլ `կփոխի այդ համակարգը: Դրան էապես կնպաստի նաև տեղեկատվական պատերազմում Չինաստանի հաջողությունները: Չնայած ԱՄՆ քարոզչական մեքենայի ջանքերին , դեռևս չի հաջողվում Չինաստանին ներկայացնել որպես միջազգային հանրության համար վտանգավոր երկիր: Միջազգային սոցիոլոգիական կենտրոնների անցկացրած հարցումների արդյունքով, Չինաստանին դրական են վերաբերվում Անգլիայում հարցվողների 65-70%-ը, Ֆրանսիայում, Հոլանդիայում, իսպանիայում`55-60 %-ը,Գերմանիայում և Իտալիայում 50-55%-ը, էլ ավելի բարձր է այս ցուցանիշ իսլամական երկրներում, և դա այն դեպքում երբ ԱՄՆ միջազգային հեղինակությունը օրեցօր նվազում է: ՉԺՀ-ն ԱՄՆ-ին գերազանցում է նաև տնտեսական ուղիղ ներդրումների ծավալով` տարեկան մոտ 60 մլրդ դոլար ծավալով այն զբաղեցնելով առաջին տեղը աշխարհում: Հարկ է նշել, որ արագ տեմպերով զարգանում է Չինաստանի գիտատար և տեխնոլոգիական արտադրություննները, որտեղ ներդրված գումարները կազմում են երկրի ՀՆԱ 5%-ը: ՉԺՀ տնտեսական զարգացման ամենաէական խնդիրը դա էներգետիկ խնդիրներն են.Ծախսելով օրական 7,1 մլն բարել նավթ, չինաստանը արտադրում է ընդամենը օրական 3,9 մլն բարել: Ուստի այս համատեքստում խիստ կարևոր են Ռուսաստանի ու Ղազախստանի հետ նրա հարաբերությունները: Չինաստանը իր մոտ 70 մլրդ դոլար ներդրումներով և ապրանքաշըրջանառության օրեցօր մեծացող ծավալով` համարվում է նաև Իրանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Եթե այս ամենին հավելենք նաև, որ չինաստանը հանդիսանում է մոտ 400-500 միջուկային բալիստիկ հրթիռների տիրապետող հզոր միջուկային կայսրություն, ապա պարզ կդառնա, որ այն իրական հնարավորություն ունի առաջ քաշելու աշխարհաքաղաքական խաղի իր կանոնները: Նոր ձևավորվող ասիական աշխարհաքաղաքական առանցքի մյուս հզոր միավորը Ռուսաստանն է, որի ձեռքին է գտնվում համաշխարհային էներգետիկ պաշարների զգալի մասը, միայն նշենք որ համաշխարհային գազի պաշարների 33%-ը գտնվում է ՌԴ ձեռքին: Տիրապետելով ռազմաքաղաքական ու տնտեսական հզոր լծակների և ունենալով մեծ ներուժ` Ռուսաստանը վերջապես հնարավորություն է ստացել իրականացնել իր վաղեմի երազանքը, դառնալ աշխարհի թելադրող ուժերից մեկը,(եթե ոչ միակը): Այս ամենն ավելի ակնհայտ դարձավ Ռուսաստանում նոր պահպանողական ուժերի իշխանության գալուց և հատկապես պուտինյան <<ռուսական ժողովրդավարության>> քաղաքականության սկզբնավորումից հետո, ինչի շնորհիվ ոչ միայն սկսվեց ռուսական պետականության մասնակի վերականգնումն ու տնտեսության վերելքը, այլև Ռուսաստանը սկսեց դուրս գալ քաղաքական շրջափակումից ու վարել ակտիվ և բազմաբևեռ արտաքին քաղաքակնություն որի տեսլականը արդեն ոչ թե ռուսական ազգային ինքնությունն է, այլ `եվրասիական կայսրապետությունը:
  Իր աշխարհաքաղաքական նկրտումներով Ռուսաստանին և Չինաստանին չի զիջում նաև Իրանը: Պարադոքս է, բայց`փաստ, որ Իրանի ռազմաքաղաքական հզորացմանը մեծապես նպաստեց ԱՄՆ-ը: Իրանի հաջողության գագաթնակետը այւս ասպարեզում եղավ 2001թ-ին Աֆխանստանում ԱՄՆ և միջազգային հակաթալիբական կոալիցիայի կողմից Թալիբների տապալումը և իսլամական Իրանի Հիմնական հակառակորդներից մեկի ոչնչացումը: Սա նպաստեց, որ Իրանը վերականգնի իր դիրքերը ԱՖխանստանում ` հատկապես Քաբուլում և արևմտյան շրջաններում: Հաջորդ օգնությունը Իրանին ամերիկյան վարչակազմը ցուցաբերեց Իրաքում `ոչնչացընելով Իրանի ավանդական թշնամի Սադամ Հուսեյնին, ինչից օգտվելով` իրանական այաթոլաները սկսեցին զգուշորեն ներազդել իրաքի ներքաղաքական գործընթացների վրա: Միաժամանակ Լիբանանից իսրայելական զորքերի հեռանալուց հետո, այնտեղ սկսեց ամրապնդվել Իրանամետ <<Հեզբոլլահ>> կազմակերպությունը, որը հաջողությամբ պաշպանում է Իրանի շահերը ոչ միայն լիբանանում այլև` Սիրիայում և Պաղեստինում: Այս համատեքստում եթե դիտարկենք նաև Իրանի տնտեսական աճի աննախադեպ տեմպերը, ռազմական ոլորտին հատկացվող դերդրումների ծավալի մեծացումն ու միջուկային նկրտումներն ու այն փաստը, որ այսօր Իրանը նախագահում է Չմիացած Երկրների Շարժման(ՉԵՇ) կորիզը համարվող <<15-իխորհուրդը>>, ապա պարզ կդառնա որ աշխարհաքաղաքական դերակատար դառնալու իրանական հավակնությունները բավականին իրատեսական են:
  Համշխարհային քաղաքականության բարձրագույն լիգա մուտք գործելու համար է պայքարում նաև Հնդկաստանը: Վերջին 10-15 տարիներին Հնդկաստանի տնտեսությունը աճել է տարեկան 7-9%-ով, ընդ որում այս աճը ապահովվել է հիմնականում ներքին ներդրումների հաշվին: Ներկայումս այն համարվում է տեխնոլոգիական արտադրության առաջատար երկրներից մեկը, իսկ 2025թ կդառնա ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո երրորդ գերտերությունը: ՈՒնենալով 1 միլիոնանոց բանակ, հզոր նավատորմ և ավիաէսկադրիլիա` Հնդկաստանը ակտիվորեն մասնակցում է նաև խաղաղարարական գործողություններին:Ձգտելով ողջ Ասիայում հզոր քաղաքական գործոն դառնալ` պաշտոնական Դելլին վարելով չինաստանի հետ մերձեցման քաղաքականություն, միաժամանակ փորձում է դառնալ հակակշիռ ուժ:
  Ունենալով աշխարհաքաղաքական հսկայական նկրտումներ, վերոնշյալ երկրները միաժամանակ գիտակցում են որ գլոբալ քաղաքական ուտնտեսական առումով հզոր միավորումներին (ՆԱՏՕ, ԵՄ) դիմանալու համար, անհրաժեշտ է ձևավորել հակակշիռ:
  Որպես այդպիսի հզոր հակակշիռ ուժ կարող է հավակնություններ ներկայացնել Շանհայի Համաձայնության կազմակերպությունը (ՇՀԿ) կամ <<Շանհայյան վեցակը>>, (Ռուսաստան, Չինաստան, Ղազախստան, ՈՒզբեկստան, Ղրղզստան և Տաջիկստան), որը այսօր արդեն, գրեթե բոլոր ոլորտներում սկսում է գերազանցել աշխարհաքաղաքակն հազոր միավորումներին: ՇՀԿ-ն, չունենալով առանձնացված զինված ուժեր, միժամանակ տիրապետում է հզոր ռազմական ուժի:ՇՀԿ երկրները միասին կարող են դուրս բերել մոտ 5 մլն մարտիկ զինված գերարդիական ռազմական տեխնիկայով:Այդ մասին են վկայում ռուս-չինական ինչպես նաև ՇՀԿ համատեղ զինավարժությունները: Չմոռանանաք նաև որ ՇՀԿ-ն տիրապետում է նաև ահռելի քանակության միջուկային մարտագլխիկների: Տնտեսական առումով ՇՀԿ դիրքերը ավելի շահեկան են: Հարկ է նշել, որ ՇՀԿ ձեռքում է գտնվում համաշխարհային Գազի պաշարների մոտ 43 %-ը, նավթի պաշարների զգալի մասը, որոնց սպառողը հիմնականում ԵՄ երկրներն են: Միայն նշենք որ ռուսական գազի ծավալները ներկրվող ընդհանուր քանակի մեջ կազմում է Ֆինլանդիա և Սլովակիա 100 %, Չեխիա,Ավստրիա,Բուլղարիա, Հունաստան` ավելի քան 80%, Հունգարիա`72%, Լեհաստան`60%, Գերմանիա 44 % և այլն: Եթե հաշվի առնենք, որ ԵՄ-ում էներգիայի օգտագործման տեմպերն արագորեն աճում են, իսկ Հյուսիսային ծովի պաշարները արդեն սպառվում են, ապա պարզ կդառնա, որ էներգետիկ առումով ԵՄ կախվածությունը ՇՀԿ-ից հսկայական է: Հարկ է հաշվի առնել, որ 10-15 տարի հետո Հնդկաստանի, Չինաստանի և Ռուսաստանի ՀՆԱ ներքին արդյունքի համագումարը կգերազանցի <<Մեծ յոթնյակի>> նույն չափանիշին, իսկ եթե իրականությանը մոտ են այն խոսակցությունները, որ Չինաստանը, Ռուսաստանը, Իրանն ու Հնդկաստանը Եվրասիական եներգապաշարների վերահսկողության վերաբերյալ այսպես կոչված <<լուռ>> համաձայնագիր են կնքել (ինչի մասին վկայում է նաև այդ երկրների միջև ստորագրված բազմաթիվ էներգետիկ պայմանագրերը), ապա ակնհայտ է որ ՇՀԿ զարգացումը էական ազդեցություն է թողնելու աշխարհակարգի փոփոխման վրա: Ընդ որում ամենայն հավանականությամբ կձևավորվի ոչ թե երկբևեռ աշխարհ, այլ` համաշխարհային քաղաքականության բևեռը ԱՄՆ-ից կտեղափոխվի Չինաստան, ԵՄ-ից `ՇՀԿ:
Ուստի հարկ է հաշվի նստել նոր աշխարհաքաղակակն իրողությունների հետ և Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության ծանրության կենտրոնը արևմուտքից տեղափոխել դեպի Ասիա: Առաջիկա 20-25 տարիների կտրվածքով մշակել նոր արտաքին քաղաքական հայեցայարգ, որի առանցքային բաղադրիչը պետք հանդիսանա Թեհրան–Երևան-Մոսկվա-Պեկին-Դելլի առանցքի ձևավորումը, ինչը ոչ միայն կնպաստի տարածաշրջանում ՀՀ դերի բարձրացմանը, այլև իրական պայմաններ կստեղծի ՀՀ-ն տարածաշրջանային ու համաշխարհային հանգույց և ռազմաքաղաքական հզոր գործոն դառնալու համար:



Էդուարդ ԱՓՐԱՄՅԱՆ

ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍ: ԻՐԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՑՔ


Դարեր շարունակ Իրանը Կովկասի տարածքում ունեցել է իր գեոքաղաքական խնդիրներն ու շահերը: Հարյուրավոր տարիներ պարսկական պետությունը ուղղակի ազդեցություն է ունեցել կովկասյան տարածաշրջանի տարբեր ժողովուրդների և պետական կազմավորումների քաղաքական գործընթացների վրա և կարևոր դեր է խաղացել նրանց էթնոմշակութային կյանքի զարգացման մեջ: Տարածաշրջանում էթնոքաղաքական ազդեցության մեծացնելու Իրանի ձգտումը դարձել է Կովկասում քաղաքական և կրոնական քաղաքականության զարգացման և մշտական տրանսֆորմացիայի առիթ: 20-րդ դարը նշանավորվել է Իրանի ազդեցության` ավանդական արտաքին քաղաքական հարցում գեոքաղաքական շահերի վերածնունդով ինչպես Միջին Արևելքում, այնպես էլ Միջին Ասիայում և առաջին հերթին Կովկասում: Վերջին տարիներին Թեհրանը բավաականին ուշադիր է հետևում կովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող արտաքին քաղաքական զարգացումներին: Թեհրանը, անկասկած, Թուրքիայի և անգամ Ռուսաստանի հետ հավասար փորձում է ազդել ինչպես հարավկովկասյան հանրապետությունների` Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ներքաղաքական տարբեր գործընթացների վրա, այնպես էլ արտաքին քաղաքականության դաշտում: Եթե Թուրքիան Կովկասում դիտարկենք որպես կարճաժամկետ , իսկ Ռուսաստանը` որպես երկարաժամկետ ախոյան Իրանի համար, ինչպիսին և նրանք հանդիսանում են իրանցի փորձագետների և այսպես կոչված տարածաշրջանի քաղաքական ճարտարապետների ընկալմամբ, ապա այս ենթատեքստում կարելի է արտածել երկու հեռահար ուղղություններ: Թուրքիան Թեհրանի կողմից ընկալվում է ոչ միայն էներգառեսուրսների տեղափոխման գործում որպես գործընկեր , այլև նախ և առաջ որպես գերտերություն, որը ավանդաբար իր նպատակներն է ունեցել մերձավորարևելյան տարածաշրջանում իր ազդեցության ուժեղացման հարցում և դրանով իսկ Իրանի համար հանդիսացել հիմնական ռազմա-քաղաքական ախոյան: Տվյալ պահին, երբ Անկարան կտրուկ ակտիվացրեց իր արտաքին քաղաքականությունը Կովկասի ուղղությամբ, պաշտոնական Թեհրանը սկսեց զգուշանալ: Այստեղ հարկ է առանձնացնել Կովկասի և Թուրքիայի վերաբերյալ իրանական քաղաքական մտքի երկու հիմնական խումբ: Առաջին խումբը ծայրահեղական է. այն Կովկասն ընդունում է որպես մի տարածք, որը կարճ ժամանակով գտնվում է բուֆերային դրության մեջ երեք գերտերությունների ` Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի միջև: Եվ քանի որ պաշտոնական Թեհրանը ունի այս տարածաշրջանում ամրապնդվելու բոլոր հնարավորությունները, նա պետք է ավելի ճկուն քաղաքականություն վարի երեք հիմնական հանրապետությունների նկատմամբ: Ծայրահեղական խումբը Հայաստանը և Ադրբեջանն ընկալում է որպես այնպիսի հանրապետություններ, որոնք հետագայում պետք է սերտորեն մտնեն այսպես կոչված «իրանական արբանյակի» մեջ և համարվում են իրանական շահերի և իրանական առաջնահերթ արտաքին քաղաքական, տնտեսական և էթնոկրոնական ազդեցության տարածքներ: Կովկասում իրանական քաղաքականության «ճարտարապետների» ծայրահեղական խումբը այնքան համոզված է իր իրավացիության և հետագայում Հայաստանին ու Ադրբեջանին այսպես կոչված «իրանական ուղեծրի» մեջ մտնելու մեջ, որ կատակով Ադրբեջանն անվանում են «Իրանի անհավատարիմ կին»` Բաքվի թուրքամետ և արևմտամետ կողմնորոշվածության պատճառով, իսկ Հայաստանին` «հավատարիմ սիրուհի»` հայկական պետության ` թուրքական էքսպանիսիայի հարցում հենց Թեհրանի հետ համագործակցելու անելանելի վիճակի պատճառով: Բացի այդ, այս թևը Ղարաբաղի հարցում ավելի պահպանողական է, քան լիբերալ թևը երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունում: Այլ կերպ ասած` ծայրահեղականները կարծում են, որ տվյալ պահին արևելքի փորձերի պատճառով Թուրքիայի, իսկ ավելի ճիշտ, Ադրբեջանի միջոցով , փորձում են հրահրել էթնիկ ցնցումներ Իրանի ներսում, ինչն ավելի ձեռնտու ստատուս-քվո է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում: Նրանք մասնավորապես վստահ են, որ առանձնանալը և արհեստական արգելքները Ադրբեջանի և Իրանին հարևան պրովինցիաների միջև, որտեղ բնակվում են թուրքալեզու բնակչություն, ընդամենը կապահովի իսլամական հանրապետությանը արևմտյան ուժերի պրովոկացիոն փորձերից` մշտական լարվածության մեջ պահելով երկրի հյուսիսի իրավիճակը: Այս ասպեկտում Ղարաբաղի ներկայիս հայկական սահմանների պահպանումը Զանգելանից մինչև Հորադիզ Իրանի թուրքերի և Արդբեջանի թուրքերի էթնոքաղաքական համախմբման համար արգելք է հանդիսանում: Իսկ լիբերալներն էլ, ընդհակառակը, վստահ են, որ եթե Իրանը կարևոր դեր խաղա Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման միջնորդության մեջ, ապա նա ոչ միայն կկարողանա չեզոքացնել Թուրքիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի փորձերը ազդել Ղարաբաղի խնդրի վրա իր շահերից ելնելով, այլև կփորձի ուղղորդել ոչ միայն Երևանի, այլ նաև Բաքվի արտաքին քաղաքականությունը: Պաշտոնական Թեհրանը, ելնելով Թուրքիայի և մի շարք պետությունների փորձերից` ուժեղացնել իրենց ազդեցության գործոնը այդ հարցում, առավել ակտիվ կփորձի հզորացնել իր ոչ միայն քաղաքական, այլև տնտեսական մասնակցությունը, որպեսզի հետագայում հիմնավորի իր անհանգստությունը բանակցային հետագա գործընթացներում և պայմանավորվածությունների հարցում: Իրանը այսօր էլ ինչ-որ կերպ փորձում է Լեռնային Ղարաբաղի տնտեսության մեջ ներդրումներ կատարել մի շարք հայկական կամ հայ-իրանական կազմակերպությունների միջոցով: Թեհրանի համար, ինչպես արդեն նշեցինք, հատուկ նշանակություն ունի Լեռնային Ղարաբաղի իրաքամերձ տարածքը, որը հենվում է Իրանի հետ սահմանի վրա: Ստեփանակերտ-Թեհրան տնտեսական համագործակցության հզորացումը հետագայում դրական հիմք կհանդիսանա քաղաքական համագործակցության համար: Այսօր Թեհրանում արդեն գործում է միանգամայն ակտիվ և ֆինանսական առումով կայուն կազմակերպություն` «Իրան-Հայաստան բարեկամական միություն» անվանումով, որի մեջ մտնում են ինչպես իրանական հասարակական-քաղաքական վերնախավի ներկայացուցիչները և չինեվնիկներ, այնպես էլ բիզնեսի և հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Նրա հիմնական նպատակն է ` երկրում հայկական շահերի լոբբիինգը, հայամետ նախագծերի առավելագույն «առաջքաշումը» ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ասպեկտում, որը շահավետ է Իրանի համար: Նման կազմակերպությունների գործունեությունը թույլ է տալիս երկրի քաղաքական վերնախավին` հստակ որոշել պետական առաջնահերթությունները հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների այս կամ այն հարցում: «Իրան-Հայաստան բարեկամական միությունը» ստեղծվել է ոչ այն բանի համար, որ Թեհրանը իր էթնոքաղաքական նախապատվությունը տալիս է հենց Հայաստանին, բնավ, տվյալ պահին ձևավորման փուլում է գտնվում նման տիպի ևս մեկ կազմակերպություն, որը ակտիվորեն կպրոպագանդի ադրբեջանական դիրքորոշումը և ադրբեջանական հայացքներ կներմուծի հայ-ադրբեջանական և ադրբեջանա-իրանական փոխհարաբերությունների մեջ: Այս կազմակերպությունները , շատ հնարավոր է, ստեղծված են, որպեսզի ակտիվորեն մրցակցեն միմյանց հետ երկրի հասարակական- քաղաքական դաշտում և այն կազմակերպությունը, որը կկարողանա ոչ միայն հասնել նկատելի արդյունքների, այլև քաղաքական շրջանակներ ներմուծել մեխանիզմներ և տարբերակներ հայկական կամ ադրբեջանական ոլորտներում իրանական գործոնը հոզորացնելու համար, հնարավորություն կստանա հզորացնել իր գործոնը և կարորությունը ոչ միայն իսլամական պետության քաղաքական շրջանակներում, այլև Հայաստանի տարածքում: Այս երկու` միանգամայն հակադիր կազմակերպությունները այսօր արդեն գտնվում են ակտիվ մրցակցության մեջ: Տարբեր հանդիպումների և ցուցահանդեսների ժամանակ այս կազմակերպություններից յուրաքանչյուրը ամեն կերպ փորձում է իր կողմ քաշել հասարակական կարծիքը: «Իրան-Հայաստան բարեկամական միությունը» Լեռնային Ղարաբաղի հանրապետության տնտեսության մեջ ներդրումային նախագծերի հիմնական նախաձեռնողներից մեկն է: Կազմակերպության անդամները վստահ են, որ միայն այս կերպ կարելի է շահավետ գործել ինչպես հայկական կողմի, այնպես էլ Իրանի համար: Ղարաբաղում ֆինանսական ներդրումների միջոցով հայերը կստանան աշխատանք, իսկ բնակչության թվաքանակը կսկսի աճել, Թեհրանն էլ տնտեսական պլանում ուղղակի ներկա կլինի ԼՂՀ-ում, որով հնարավորություն կստանա հակամարտության հարցում ավելի լուրջ դերակատարում ունենալ, քան Թուրքիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ը: «Իրան-Հայաստան բարեկամական միության » ծրագրերի մեջ նաև մտնում է ԼՂՀ-ում մի շարք գիտա-հասարակական կոնֆերանսների կազմակերպումը որոնք կուժեղացնեն գիտա-հասարակական կապերը: Նման կազմակերպությունների արդյունքները գտնվում են իրանական քաղաքական վերնախավի ինչպես լիբերալ, այնպես էլ ծայրահեղական շրջանակների սևեռուն ուշադրության կենտրոնում: Կովկասի վերաբերյալ հարցերից մեկը, որտեղ համընկնում են ինչպես լիբերալների, այնպես էլ ծայրահեղականների կարծիքները, տարածաշրջանում Թուրքիայի արտաքին քաղաքական կտրուկ ակտիվացումն է: Երկու կողմերի համար էլ ակնհայտ է այն, որ Անկարան անցնում է Կովկասում քաղաքական բռնազավթման ավելի ակտիվ փուլի` հաճախ հաշվի չնստելով իր հիմնական գործընկերոջ` ԱՄՆ-ի հետ: Հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման քաղաքականությունը պաշտոնական Թեհրանի կողմից հաճախ ընկալվում է որպես Թուրքիայի նվաճողական քաղաքականության մի մաս, քանի որ միանգամայն պարզ է, որ Անկարան ավելի նկատելի և ազդեցիկ կարող է ազդել Հայաստանի արտաքին քաղաքականության վրա բաց սահմանների դեպքում, քան` փակ: Պաշտոնական Թեհրանին չեն կարող չանհանգստացնել նաև Անկարայի փորձերը ամեն կերպ «խցկվել» Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման մեջ, որտեղ Անկարան բացահայտորեն կսկսի ճնշել պաշտոնական Երևանին: Ադրբեջանի նկատմամբ էթնոկրոնական քաղաքականության հարցում Իրանում գործում են քաղաքական մի շարք ուժեր, որոնք համաչափորեն զարգացնում են իրենց հայացքներն ու սկզբունքները: Հարավային Կովկասի տարածքներում ազդեցության ոլորտները հզորացնելու բոլոր հարցերում պաշտոնական Թեհրանի կրոնական-քաղաքական կուլուարներում բազմաշերտ եկխոսությունների ամենագործածական առարկան Ադրբեջանի հարցում իր էթնոկրոնական և քաղաքական ազդեցության մեծացման հարցն է: Բանը նրանում է, որ Իրանի քաղաքական վերնախավի ոչ ծայրահեղականները, ոչ էլ լիբերալները Ադրբեջանին չեն ընդունում որպես երկարաժամկետ մրցակից և տվյալ փուլում լուրջ վտանգ նրանից չեն սպասում, թեև երկու թևերն էլ ակտիվորեն զարգացնում են իրենց դիրքորոշումը և տարեցտարի հզորացնում այն: Ինչպես ծայրահեղականների, այնպես էլ լիբերալների համար տարածքային-քաղաքական ենթատեքստում Ադրբեջանին «տիրելու» հարցում որպես պոտենցիալ մրցակից ընկալում են առաջին հերթին արևմուտքին` ի դեմս ԱՄՆ-ի, իսկ բացի պաշտոնական Վաշինգտոնից` Մոսկվային, որը պաշտոնական Թեհրանի կրոնական-քաղաքական վերնախավի երկու թևի համար էլ Ադրբեջանի հարցում համարվում է հիմնական և գլխավոր մրցակից: Թեհրանի գիտակցում է, որ Ադրբեջանին իր ռազմաքաղաքական ուղեծրի մեջ ներգրավելու համար առ այժմ Ռուսաստանն ավելի շատ հնարավորություններ ունի, քան Արևմուտքը: Հենց այս ասպեկտից ելնելով էլ Իրանը Ադրբեջանի հարցում զարգացնում է քաղաքական-կրոնական ազդեցության հզորացման այլընտրանքային ուղիներ:

Չնայած Ադրբեջանի հարցում պոտենցիալ մրցակցին վերաբերվող ընդհանուր հայացքներին` լիբերալների դիրքորոշումը էապես տարբերվում է ծայրահեղական թևի գործունեությունից: Լիբերալների մեծամասնությունը հույս ունի տիրել Ադրբեջանին և ենթարկել այն իրենց` հիմնվելով կրոնական ընդհանրության վրա, ինչպես նաև Թեհրանի` Բաքվի վրա ունեցած քաղաքական-տնտեսական ուժեղ ազդեցության վրա: Լիբերալները իրենց հույսը կապում են ադրբեջանական հասարակության հասարակական արժեքների իսլամիզացիայի հետ, որով էլ բացահայտ հովանավորում և աջակցում են Ադրբեջանում շիա կրոնական ուսուցողական-լուսավորչական կառույցներին: Բացի այդ, ադրբեջանական հասարակության կրոնական շրջանակներին Թեհրանի հարցում լոյալիզացիայի փորձերը արդեն իրենց զգալի արդյունքները տալիս են:Մասնավորապես, զգալի է ադրբեջանական հասարակության ինքնագիտակցության և հոգեբանության փոփոխությունը Ադրբեջանի հարավային և կենտրոնական շրջանների զգալի մասում, որտեղ երկրի ղեկավարության վերնախավը, որի վառ օրինակն է Իլհամ Ալիևը և նրա կառավարությունը, բնավ հաշվի չեն նստում կառավարող գերագույն ինստանիցայի հետ: Ղեկավարման հարցում առաջնությունը շատ ադրբեջանցիներ սկսում են ավելի շատ տալ տարբեր մոլլաների և այաթոլլաների, որոնք համագործակցում են իրանական կրոնական էմիսարների հետ: Վերջին 5 տարվա ընթացքում Ադրբեջանում կտրուկ աճեց այսպես կոչված շիական ծայրահեղականությունը: «Շիական ծայրահեղականության » գաղափարակիրների հիմնական զանգվածը Ադրբեջանում իսլամական հեղափոխության կողմնակիցներ են` երկրում բարձրաշխարհիկ ղեկավարության տապալման և շիա-մահմեդական պետության հռչակման ճանապարհով: Նշանակալից է այն, որ Ադրբեջանի ապագան երկրի ղեկավարման մեխանիզմում կկառուցվի Իրանի մոդելով: Նման գաղափարների տարածողները ակտիվորեն կապի մեջ են և համագործակցում են իրանական լիբերալ թևի հետ և գործում են նրանց անմիջական հրամանով: Նշենք, որ 2007 թվականի հունվարին Ադրբեջանում բացահայտվել էր այսպես կոչված «Շիական ծայրահեղականների» մի բջիջը, որոնք, պաշտոնական Բաքվի պնդմամբ, ծրագրում էին իշխանության բռնի զավթում և պետական հեղաշրջում: Ադրբեջանական իրավապահ մարմինները ձերբակալեցին 17 մարդու, իսկ խումբը մամուլում հայտնի դարձավ որպես «Սաիդի խումբ»: Բացառված չէ, որ չինովնիկների և հասարակական-քաղաքական գործիչների մի խումբ արդեն կաշառված են իրանցի-լիբերալների կողմից և նման խմբերի ` ակտիվանալու և զինված կերպով երկրի ներքին կյանքը կտրուկ փոխելու փորձերը, անմիջապես իրենց մասին իմաց կտան և Իլհամ Ալիևի ադմինիստրացիայի համար 5-րդ շարասյան դեր կկատարեն: Բացի այդ, ԻԻՀ հովանավորությամբ Ադրբեջանում, չնայած ԱՀ իրավապահ մարմինների և ԱԱԾ ձեռնարկած տարբեր կոնտրմիջոցների, հանրապետությունում ակտիվորեն գործում են բավականին հայտնի «Հեզբոլլահ» («Ալլահի կուսակցություն» ) կազմակերպության բջիջները, որոնք 2000-2002թթ. Մի շարք ձերբակալություններից հետո Ադրբեջանի տարածքում զբաղվում է զուտ հետախուզական-հավաքագրական աշխատանքներով:

Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքական վերնախավի ծայրահեղական թևը Ադրբեջանի անկախության առաջին տարիներից նույնպես ակտիվորեն աշխատում է այդ երկրում` նպատակ ունենալով առաջին հերթին հզորացնել իրենց ազդեցությունը ԱՀ հարավային շրջաններում: Հնեց ծայրահեղական թևի առաջնորդներն էլ Ադրբեջանական հանրապետության անկախության հռչակման առաջին օրերին ամեն կերպ փորձում էին առաջ քաշել այն գաղափարը, համաձայն որի` պաշտոնական Թեհրանը պետք է Բաքվից պահանջեր երկրի իրավաբանական անվանումը «Ադրբեջանական հանրապետությունից» փոխել «Նախկին Խորհրդային Ադրբեջանական հանրապետության», քանի որ համարվում էր, որ «Ադրբեջանի» իրական տոպոնիմիան տարածվում էր բացառապես Իրանի հյուսիսային երկու շրջանների վրա: ԻԻՀ քաղաքական վերնախավի ծայրահեղական թևը վստահ է, որ Ադրբեջանը և նրա գործակիցները ապագայում մշտապես փորձելու են ամեն կերպ անջատել Իրանի հյուսիսային գավառները և տարբերակներ են դիտարկում այս դեպքում «թալիշական բուֆեր » ստեղծելու մասին, որը այսպիսով, վերջնականապես կբաժանի հյուսիսային ադրբեջանցիներին հարավայիններից և կհզորացնի թալիշական հակաադրբեջանական գործոնը: Նրանք, ովքեր ունեն նման հայացքներ, Թալիշ-Մուղանը Իրանի համար դիտարկում են ինչպես Հարավային Օսեթիան Ռուսաստանի համար: Չնայած Թեհրանի` առաջին հայացքից այս հարցում թվացյալ պասսիվությանը, իրանցիները անց են կացնում բավականին լուրջ և երկարամյա աշխատանք` այսպեսկոչված թալիշական ռեսուրսների հզորացման համար` չնայած թալիշական փոքրամասնության բռնի ադրբեջանականացման արագ տեմպերին: Առաջնակի և կարևոր պրոպագանդիստական դեր, ինչպես նաև ինչ-որ կերպ ասսիմիլյացիոն գործընթացը կանգնեցնելու փորձ է իրականացնում Իրանում «Իմդադ իմամ Հոմեյնի»(« Իմամ Հոմեյնի օգնություն») բարեգործական կոմիտեն: Կոմիտեի միջոցով իրականացվում են թալիշական լեզվով տարբեր գրքերի հրատարակման ֆինանսավորումը, և նշելի է, որ հրատարակվում են թալիշերենով կրոնական բրյոշուրներ , ինչպես նաև դպրոցական դասագրքեր, գրքեր թալիշների մշակույթի և պատմության մասին: Կոմիտեն նաև ֆինանսավորում է մի շարք կրոնական-հասարակական կազմակերպությունների գործունեությունը, որոնք, մեծ հաշվով, գործում են Ադրբեջանի հարավային տարածքում: Արդեն մի քանի տարի է, ինչ իրանական ծայրահեղական ակտիվիստները երկրի հատուկ ծառայությունների օգնությամբ Արդեբիլյան շրջանի տարածքում նախապատրաստում են փոքրիկ ռազմականացված թալիշական խմբավորումներ հիմնականում Ադրբեջանի Յարդիմլինյան, Աստարինյան և Լերիքսյան շրջանների գյուղերից: Խմբավորումները պատրաստվում և երկիր են ուղարկվում գաղտնի: Հանգիստ կյանք նե վարում առ այն պահը, երբ, այսպես կոչված թալիշական ակտիվիստների «քաղաքական թևը» փորձում է կտրուկ ակտիվացնել Ադրբեջանում ազգային հարցը: Բացի այդ, 2001 թվականի ապրիլից Արդեբիլ քաղաքում գործում է ռադիո, որը հաղորդումներ է վարում հիմնականում թալիշերենով: Բացի այդ, հաճախացել են այն դեպքերը, երբ թալիշական գյուղերից ու քաղաքներից իմամները հիմնականում կրթություն են ստաում Իրանում կամ էլ մշտական կապի մեջ են լինում ԻԻՀ կրոնական շրջանակների հետ: «Իմամներ» կրոնական կազմակերպությունը , որը գործում է Թալիշ-Մուղանի տարածքում, բազմիցս Իրանից թալիշաբնակ տարածաշրջաններ է հրավիրում հայտնի և մեծարգո իմամների և այաթոլլաների, հաճախ` Գիլանյան նահանգից, որտեղ քիչ չեն ազգությամբ թալիշները: Հրավիրված կրոնավորները հանդիպում են բնակչության հետ, պրոպագանդում են հասարակական-քաղաքական կառույցի իրանական ուղին, ինչպես նաև ընդգծում են թալիշական փոքրամասնության իրանական ծագումը: Բացի այդ, պետք է ամրագրել կարևոր մի փաստ, համաձայն որի` գրեթե բոլոր թալիշական հասարակական-քաղաքական ուժերը , որոնք Բաքվի գերիշխանության հետ գտնվում են ապստամբության մեջ, ակտիվորեն համագործակցում են իրանական կողմի հետ և խորհրդացում են քաղաքական հարցերում: Նման կազմակերպություններից մեկն էլ Թալիշական ազգային շարժումն է, որն իր մի քանի ակտիվիստների անվճռականության և ալիևական կառավարությանը ծախված լինելու պատճառով կտրուկ կորցրել է իր հեղինակությունը տեղական բնակչության աչքերում: Ադրբեջանի ոչ լոյալ ազգային փոքրամասնությունների ոլորտում թալիշներից բացի իրանական ծայրահեղականները փորձում են նաև կապեր հաստատել լեզգինական և ավարական փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ: Իրանական հետազոտական կենտրոններից շատերը հասարակական կազմակերպությունների և
ԱՆՊՇ ՈՒսանողական Միույուն © 2024
Մուտքի ձևը
Օրացույց
«  Մայիս 2024  »
ԵրկԵրեՉորՀինՈւրբՇաբԿիր
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031
Վիդիո
Վիդիո
Վիդիո
Արխիվ
    
ARMENIANS TODAYНовости АрменииАрмянское 
интернет-сообщество Miasin.RuГеноцид армянWelcome on 
MerHayrenik.narod.ru: music, video, lyrics with chords, arts, history, 
literature, news, humor and more!Website about Liberated Territory of ArtsakhИстория и Новости 
Еревана. Yerevan-City.ComГазета Миасин МинскГазета Армянская
 Церковь | Armenian Church Newspaper | Հայաստանյայց Եկեղեցի 

Независимая 
информационно-аналитическая газета Армянской диаспоры, стран СНГ и 
Балтииinformacia.do.am-asdasd  Circle.Am WebMoney в Ереване - WebMoney in Yerevan (Armenia)









 
First linkSecond link
Circle.Am